Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

«Հյուսիսափայլ» ամսագիրը 153 տարեկան է

1858թ. հունվարի 13-ին Մոսկվայում լույս տեսավ «Հյուսիսափայլ» գրական-գեղարվեստական ամսագիրը: Ամսագիրը թեև գրական-գեղարվեստական ուղղվածություն ուներ, սակայն հետապնդում էր նաև հանրային, քաղաքական նպատակներ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, խոսելով «Հյուսիսափայլ» ամսագրի մասին, նշեց, որ ամսագիրը հետապնդում էր նաև քաղաքական նպատակներ, քանի որ լույս էր տեսնում Մոսկվայում. «Հետաքրքիրն այն է, որ «Հյուսիսափայլ»-ի խմբագիր Ստեփանոս Նազարյանցը գործունեություն ծավալեց Միքայել Նալբանդյանի հետ, և Նալբանդյանն իր արձակ, չափածո, հրապարակախոսական, քաղաքական հոդվածները սկսեց տպագրել «Հյուսիսափայլում»: «Հյուսիսափայլը» Հայաստանի համար շատ բան արեց. կազմակերպում էր գրական-գեղարվեստական միտքը, նոր գրականության երակը շարունակում էր զարգանալ: Նալբանդյանը իր «Ազատություն» բանաստեղծությունը տպագրեց այս ամսագրում»: «Հյուսիսափայլ» ամսագրում տպագրվեցին նաև Րաֆֆին, Ռաֆայել Պատկանյանը: «Հյուսիսափայլը» լուսավորական ամբողջ շարժման անկյունաքարերից մեկն էր, չնայած տարաձայնություններ կային Նազարյանցի և Նալբանդյանի միջև: «Նալբանդյանն ու Նազարյանցը շատ մտերիմ ընկերներ էին, բայց հենց առաջին համարներից երևում է, որ ընկերների միջև ինչ-որ սառնություն կա, որ գնալով, ցավոք, պետք է վերածվեր թշնամանքի. պատճառն այն էր, որ Նալբանդյանը առաջին իսկ քայլերից գնաց դեպի ժողովրդական տարրեր, դեպի սոցիալական խնդիրներ, իսկ Նազարյանը` ոչ, նա ավելի շատ բարեփոխումների կողմնակից էր: Մենք գնացինք նալբանդյանական ուղիով, և արդյունքները բոլորիս պարզ են, իսկ ինչ կլիներ եթե գնայինք նազարյանական ուղիով, հիմա շատ դժվար է դատել, քանի որ անցել է ուղիղ 153 տարի»,- նշում է պրոֆեսորը: Ալբերտ Մակարյանը ցավով նշեց, որ այսօր մեր մշակույթն ու լեզուն հեռու են ժողովրդից, քանի որ արժեքները փոխվել են. «Հյուսիսափայլը» մոտեցնում էր մշակույթը ժողովրդին, շատ կարևոր բան էր անում: Այսօր հասարակության հայացքով մտավորականը արժեք չունի, քամահրանքի է ենթարկված, դա շատ ցավալի է: Ցանկալի կլինի, որ «Հյուսիսափայլի» լուսավորական, գաղափարախոսական ավանդները շարունակվեն նաև այսօր, չնայած լույս է տեսնում համահայկական «Վեմ» հանդեսը, որի աշխատանքը ես նմանեցնում եմ «Հյուսիսափայլի» հետ»:
Հունվարի 13-ին լույս են տեսել նաև մի շարք այլ ամսագրեր: 1832թ. հրատարակվել է Կ.Պոլսի առաջին հայերեն թերթը`«Լրագիր Մեծի Տերության Օսմանյան», 1865թ. այս օրը Երուսաղեմում լույս տեսավ «Սիոն» պարբերականը: 1858թ. հատկանշական է նաև նրանով, որ առաջին անգամ լույս տեսավ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում