Համաշխարհային ավտոշուկայի հսկաներ Mercedes-ն ու Aston Martin-ը միավորել են իրենց ջանքերը` օգնելու Daimler կոնցեռնին պատկանող Maybach-ին դուրս գալ տնտեսական ծանր վիճակից: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Aston Martin-ը, մասնավորապես, պատրաստվում է օգնել գերմանական Maybach-ի նոր մեքենաների նախագծման և արտադրության գործում: Daimler կոնցեռնը որոշել է, որ Maybach լիմուզինների արտադրությունը այլ ընկերությունների միջոցով ավելի էժան կնստի գերմանական հսկայի վրա: Այս դեպքում ընտրությունը կանգ է առել բրիտանական Aston Martin-ի վրա:
Դրա դիմաց Aston Martin-ին հասանելի կդառնան Maybach-ի շարժիչները, որոնք մեծ համբավ ունեն համաշխարհային ավտոշուկայում:
Նշենք նաև, որ սա գերմանական և բրիտանական ընկերությունների համագործակցության առաջին նման դեպքը չէ: 2009թ. Aston Martin-ը ներկայացրել է իր Lagonda արտաճանապարհային մեքենան, որը ստեծվել է Mercedes GL-ի հենքի վրա: