Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Էլմար Մամեդյարով. «Աստանայում Ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվի»

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում չի ակնկալվում ԼՂ խնդրի շուրջ ճանապարհային քարտեզի ստորագրում, ըստ ադրբեջանական TREND գործակալության` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ այժմ օրակարգում է բանակցային գործընթացի ձեւաչափի սահմանման հարցը:
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանից հեռացնեն բացասական ասպեկտները, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում` ելույթ ունենալով «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» գիտաժողովի բացմանը։ Որպես բացասական ասպեկտ՝ նա նշել է` «Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը դուրս բերելու Հայաստանի ցանկության բացակայությունը, բռնի տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ վերադարձին Երեւանի խոչընդոտումը, Հայաստանի պահանջը՝ ներկա փուլում որոշելու ԼՂ-ի կարգավիճակը, որ այժմ անհնար է»։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի զարգացման եւ այստեղ ապրող ժողովուրդների համար։ Մենք հասկանում ենք, որ առկա մի քանի չափազանց խնդրահարույց խնդիրներում հակամարտության կողմերի միջև ներկայումս համաձայնության հասնելը կարող է դառնալ լավ բազա՝ հակամարտության ամբողջական լուծմանն անցնելու համար»,- ասել է նա։ Մամեդյարովի խոսքերով, տարածաշրջանի երկրները պետք է ամեն ինչ անեն երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու համար։ «Այսօր բանակցային գործընթացում տարօրինակ իրավիճակ է ձեւավորվել, երբ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում ստանալ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Հայաստանի կոնկրետ պատասխանը»,- ասել է նա։ Ադրբեջանցի նախարարի խոսքով, բանակցությունների կարեւոր ասպեկտ է դառնալու ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ գործընթացից եւ կշարունակի վարել բանակցություններ, որոնք այժմ այդքան էլ ինտենսիվ չեն։ Նա հավելել է, թե Հայաստանը չպետք է արգելակի բանակցային գործընթացը։
Հոկտեմբերի 22-23-ն անցկացվող գիտաժողովին մասնակցում են ավելի քան 150 արտասահմանցի և տեղի փորձագետներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում