Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ա.Գյուլ. «ՏՀԿ-ի անդամ երկրները ծրագրում են մինչև 2015-ը առևտրի ծավալն ավելացնել 20 տոկոսով»

Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրները ծրագրում են մինչև 2015 թվականը առևտրի ծավալն ավելացնել 20 տոկոսով: Այդ մասին այսօր ՏՀԿ-ի՝ Ստամբուլում ընթացող գագաթնաժողովում հայտնել Է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, հայտնում է CA-NEWS-ը:
Գագաթնաժողովին մասնակցում են 16 պետությունների ու կառավարությունների, այդ թվում՝ տարածաշրջանային կազմակերպության մասնակից տասը երկրների 16 ղեկավարներ, առաջատար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովում քննարկվում են մինչև 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում համագործակցության գերակա ուղղությունները և ՏՀԿ-ի նոր նպատակները: Դրանց թվում է ՏՀԿ-ի երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Բացելով գագաթնաժողովը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ՏՀԿ-ի նախագահությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից անցնում է Թուրքիային: Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ իր երկիրը առաջնային նշանակություն է տալիս տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովմանը և ՏՀԿ-ում իր նախագահության շրջանում ըստ ամենայնի աջակցելու է դրան ուղղված նախագծերին: «Համոզված եմ, որ բոլոր հիմնախնդիրները, որքան էլ դրանք բարդ լինեն, կարելի է լուծել երկխոսության ճանապարհով»,-ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը ՏՀԿ-ի երկրների համագործակցության առաջնային ուղղություններ է համարում էներգետիկան, կապը, առևտուրը, արդյունաբերությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, աղքատության և հանցավորության դեմ պայքարը:
Գյուլի ելույթից հետո գագաթնաժողովն աշխատանքը շարունակել է մամուլի համար փակ դռների հետևում:
ՏՀԿ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009-ի մարտին Թեհրանում: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985թ. հիմնադրվել է Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից: Այժմ կազմակերպությանն անդամակցում են նաև Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում