Վրաստանի արտաքին գործերի նախարարը ստիպված է եղել այսօր հետաձգել իր այցելությունը Բրյուսել, որտեղ պետք է կայանար ԵՄ-Վրաստան խորհրդի նիստը: Բանն այն է, որ Թբիլիսիից Մյունխեն ուղևորվող օդանավը ստիպված է եղել վերադառնալ Թբիլիսիի միջազգային օդանավակայան, քանի որ հայտնաբերվել են տեխնիկական խնդիրներ: Օդանավը պատկանել է Lufthansa գերմանական ավիաընկերությանը: