Google-ը թարմացրել է Google+-ի համար նախատեսված այն հավելվածը, որը թույլ է տալիս սոցիալական այդ ցանցի տեսաչաթ զրուցարան ակտիվացնել iPhone հեռախոսների iPodTouch ձայնարկիչների վրա: Այս մասին հաղորդում է TUAW բլոգը:
Նշվում է, որ այդ հավելվածը թույլ է տալիս գործարկել «Տեսահանդիպումներ» (Hangouts) ծրագիրը, որի միջոցով միաժամանակ 10 հոգի կարող են տեսախցիկի միջոցով զրուցել միմյանց հետ: Ընդ որում, նրանք կարող են միանալ թե՛ համակարգչից, թե՛ բջջային հեռախոսից: Android օպերացիոն համակարգում այս ծառայությունն արդեն գործում է:
Բացի այդ, Apple-ի օպերացիոն համակարգերի համար գործարկվել է նկարներով փոխանակվելու, ինչպես նաև +1 գործիքները: Վերջինս համարժեք է Facebook սոցիալական ցանցի Like («Հավանել») գործիքին: Հիշեցնենք, որ 2011 թ. հունիսին գործարկված Google+ սոցցանցն այս պահին արդեն ունի մոտ 4 տասնյակ միլիոն օգտատեր: