Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Պատկերազարդ դատարկություն

Հայաստանի անկախության տոնը վերածվեց մի տեսակ վերացականության տոնի, ինչում իրենց էական դերն ունեցան Սերժ Սարգսյանի բազմապիսի ելույթները: Անհասկանալի է, թե ինչի համար էր պետք, որ անկախության քսանամյակին նախագահը, ասենք, քսան ելույթ ունենար, առավել ևս, որ այդ ելույթների մեջ դժվար է գոնե քսան տարբերություն արձանագրել: Սերժ Սարգսյանն իր ելույթներով պատկերազարդեց Հայաստանը, այն համեմատեց մեկ տաճարի, մեկ քսանամյա պատանու հետ, մեջբերեց մեկ Դյումային, մեկ Տերյանին, էլի գրողների ու բանաստեղծների, բայց, այդ ամենով հանդերձ, ակնհայտ դարձավ, որ անկախության քսանամյակի առիթով նա, ըստ էության, ոչ մի ասելիք չունի Հայաստանին ու հայությանը, չունի ցույց տալու արժեքային, աժեհամակարգային ուղենիշ-ճանապարհ, տեսլական երկրի զարգացման հետագա ընթացքի առումով, ինչը ներկայացնելու հիանալի առիթ էր 20-ամյակը:

Սերժ Սարգսյանից պահանջվում էր ոչ թե պատկերազարդել Հայաստանը, ոչ թե գտնել մեկը մեկից գեղեցիկ ու հուզիչ համեմատություններ, այլ ելույթները դարձնել անկեղծ զրույց հասարակության, ժողովրդի, քաղաքացիների, հանրային տարբեր շերտերի ու խմբերի հետ: Եթե նա պետք է ունենար քսան և ավելի ելույթներ, ապա այդ դեպքում՝ գոնե միայն այդպիսիք, երբ նա, պարգևատրումների և հռետորաբանության գունագեղ պճնանքի փոխարեն, կնախընտրեր պարզապես անկեղծ շփումը հանրային տարբեր շահառու շրջանակների, քաղաքացիների, քաղաքացիական խմբերի հետ, և Հայաստանի անկախության քսանամյակը կվերածեր իսկապես քաղաքացու տոնի, ոչ թե պալատական մտավորականների և շոումենների, իշխանության վերարտադրությանը լծված պետական հաստատությունների ներկայացուցիչների խրախճանքի:

Անկախության տոնը իսկապես հիանալի առիթ էր իշխանության ու հանրության շփման, այդ շփման առարկայացման համար, երբ տոնական մթնոլորտը կարող էր որոշակիորեն լիցքաթափող, լարվածությունը չեզոքացնող դեր կատարել, ինչի շնորհիվ էլ կարող էր բավական արդյունավետ զրույց լինել իշխանության, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի և հասարակության միջև: Նախագահական ելույթները դրան պետք է ծառայեին, պետք է լինեին յուրօրինակ «զրույցներ բուխարիի շուրջը», ինչպես, օրինակ, ամերիկյան ճգնաժամային տարիներին անում էր այդ երկրում հիմնարար փոփոխություններ արձանագրած և «Մեծ դեպրեսիայից» երկիրը դուրս բերած Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Անկախության քսանամյակը դա էր թելադրում, ավելին` դա էր պահանջում: Մինչդեռ հերթական անգամ կատարվեց ընդամենը քաղաքական ու քարոզչական կոնյունկտուրայի պահանջը՝ հանրությանը պարտադրելով հերթական պատկերազարդ դատարկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում