Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այսօր Աստանայում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, թե պատրաստ է Ղրղզստան ուղարկել ոստիկանության աշխատակիցների տեղի իրավապահներին կարգուկանոնի հաստատման գործում աջակցելու համար: «Անկարա-Բիշքեկ երկկողմ հարաբերությունների հետ միասին մենք պատրաստ ենք Ղրղզստանի անվտանգությանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գալ` ուղարկելով այնտեղ սեփական ոստիկանության աշխատակիցներին»,- նշել է Գյուլը: ԵԱՀԿ ոստիկանության առաքելությունը, որի կազմում են 31 ներկայացուցիչներ, պետք է աշխատի Ղրղզստանում 2011 թվականին: Ոստիկանների խնդիրն է խորհրդակցական աջակցությունը տեղի իրավապահներին: