Tuesday, 14 05 2024
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հիմա ի՞նչ, ամբողջը գիտությա՞նը տանք, բա որ բոլորը գիտնական ըլնեն. Ս. Սարգսյան

Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կազմակերպած սեմինարի մասնակիցների հետ ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան ողբալի է բարձրագույն ղեկավարության կողմից Հայաստանի խնդիրների ընկալման աստիճանը:

Իհարկե ողջունելի է, որ նախագահը, լրիվ այլ նպատակով Ծաղկաձոր ժամանելով, իմացավ, որ նույն շենքում երիտասարդ գիտնականներ են հավաքվել, և եկավ տեսնելու՝ «ինչի համար են հավաքվել, ինչ են ուզում»: Սակայն Ս. Սարգսյանի խոսքով՝ ինքը այդ կերպ կվարվեր նաև, եթե հավաքվածները ոչ թե գիտնականներ լինեին, այլ վարորդներ: Երևի այդ պատճառով էլ Ս. Սարգսյանը երիտասրադ գիտնականների հետ սկսեց խոսել այնպես, ինչպես կխոսեր, ասենք, ՊԱԶ-ի վարորդների հետ («Տանզանիան էլ է ընդունել», «Եթե մարդու ատամը ցավում է, ասում է՝ աշխարհի ամենածանր ցավը ատամի ցավն է, հենց որ ականջն է ցավում՝ ասում է՝ ականջի ցավն է» և այս կարգի այլ արտահայտություններով):

ARMACAD-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը հազիվ հասցրեց միայն ասել, որ սեմինարին մասնակցող ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել գիտության ծախսերը 2012թ. ՀՀ պետական բյուջեում հասցնել բյուջեի առնվազն 3%-ին, երբ նախագահը մեղադրեց գիտնականներին խնդիրը չպատկերացնելու և գիտնականին ոչ վայել՝ «կենցաղային մոտեցում» ցուցաբերելու մեջ: «Ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքա՞ն է ֆինանսավորվում, և դա շա՞տ է, թե՞ քիչ, լա՞վ է կառավարվում, թե՞ վատ է կառավարվում: Էն գլխից դուք ասում եք՝ եկեք ավելացնենք: Բայց ի՞նչը ավելացնենք՝ լա՞վ է կառավարվում դա: Գուցե ճիշտ կլինի՝ մի հատ էլ էդ ֆինանսների կառավարման մե՞ջ փորձեք մտնել, փորձեք տեսնել՝ այդ միջոցները արդյո՞ք արդյունավետ են ծախսվել: Ես կարծում եմ, որ սա գիտնականին վայել մոտեցում կլինի: Թե չէ զուտ կենցաղային մոտեցում եք ցուցաբերում, ասում եք՝ ինչքան շատ լինի մեր ֆինանսավորումը, այնքան կարող է շատ վաստակենք»,- բառացիորեն հայտարարեց Ս. Սարգսյանը:

Գոնե քաղաքավարությունից դրդված՝ նա կարող էր սկզբում հարցնել՝ իսկ քննարկե՞լ եք արդյոք եղած ֆինանսների ծախսման արդյունավետության հետ կապված հարցերը: Այդ դեպքում նա կիմանար, որ քննարկման 2 հիմնական մեխերից մեկը (և երևի թե առաջնայինը) հենց ֆինանսների ծախսման արդյունավետությանն էր վերաբերում՝ սկսած «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրենքի հետ կապված հարցերից, վերջացրած գիտության համակարգում միջազգային չափորոշիչների (խոսքը նախ և առաջ ազդեցության գործակից հասկացության մասին է) պարտադիր կիրառման անհրաժեշտությունից: Եվ Ս. Սարգսյանը կհասկանար, որ առնվազն զեկուցողները շատ լավ են «պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում, և դա շատ է, թե քիչ»:

Բայց սա դեռ ոչինչ, ավելի ապշեցնողը խնդիրները թեկուզ մակերեսորեն չպատկերացնելու և այդ մասին (որ չի պատկերացնում) հպարտորեն հայտարարելու նախագահի վարքագիծն էր: Օրումեջ գիտելիքահեն տնտեսությունից խոսող մեր իշխանավորներների թիվ մեկ ներկայացուցիչը հայտարարեց, որ ինքը չգիտի, թե քանի գիտնական կա Հայաստանում, և որ ինքը չգիտի նաև, թե «այդքանից քանի տոկոսն է մրցունակ, որ տոկոսն արժե, որ զբաղվի դրանով, և որևէ պաշտոնյա չի կարող նստել և որոշել, թե որն է մեր երկրի համար այն քանակը, որ կլինի օպտիմալ»: Հետաքրքիր է, տեսնես «գիտելիքահեն տնտեսությամբ» մեր երկրի նախագահի մտքով երբևէ անցե՞լ է գիտնականների օպտիմալ քանակի վերաբերյալ հարց տալ «որևէ պաշտոնյայի»: Ակնհայտ է, իհարկե, որ այս իշխանության «որևէ պաշտոնյան» չէր էլ իմանա այն մասին, որ 1 մլն բնակչին աշխարհում միջինը բաժին է ընկնում 2.5 հազար գիտնական, Հայաստանում այդ թիվը 1.5 հազարից էլ քիչ է, ընդ որում՝ եթե վերջին տասը տարում աշխարհում 1 մլն բնակչին բաժին ընկնող գիտնականների քանակը շեշտակիորեն աճել է (նորմալ երկրներում այդ աճը գերազանցել է 1.5 անգամը), Հայաստանում այդ հարաբերակցությունը հաստատուն անկում է արձանագրել (նույնիսկ այն բազմաթիվ «գիտնականներով» հանդերձ, որոնց մասին նախագահը ասում է, թե չարժե, որ զբաղվեն գիտությամբ):

Եվ այդ պաշտոնյան իհարկե չէր իմանա, որ ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում կար 27 հազար գիտնական (ներկայիս 4.5 հազարի փոխարեն), և որ 1 մլն բնակչի հաշվով այս թվով մենք աշխարհի լավագույն հնգյակում էինք: Այնուամենայնիվ, եթե նախագահի մտքով անցներ նման բաներ հարցնել, ապա կարելի կլիներ մի քիչ մխիթարվել: Այդ դեպքում գոնե հույս կլիներ, որ նախագահը կդիմեր կաթողիկոսին: «Պետք է դիմել կաթողիկոսին, որը աստրալ կապի մեջ կմտնի Արարչի հետ (իսկ մեր կաթողիկոսը կարող է), որ ճշտվի այդ թիվը»,- ֆեյսբուքյան քննարկումներից մեկում գրել էր մի երիտասարդ՝ Վահագն Եղիկյանը:

Մեկ այլ հրաշք էր նախագահի՝ «բա որ բոլորը գիտնական ըլնե՞ ն» արտահայտությունը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արեգ Միքայելյանի այն դիտարկմանը, թե մեր ազգի ամենամեծ արժեքը մշակույթն ու գիտությունն են, և որքան շատ լինեն գիտնականները, այնքան՝ լավ, Սերժ Սարգսյանը նախ պատասխանեց, թե ինքը չի կարծում, որ ինչքան շատ լինեն գիտնականները, այնքան լավ, հետո էլ ավելացրեց. «Ընդհանրապես, ամեն ինչի ծայրահեղությունը շատ վատ բան է: Ինչ է նշանակում՝ ինչքան շատ լինեն: Բա որ բոլորը գիտնական ըլնե՞ն»:

Խորհրդանշական է, որ դրանից մոտ կես ժամ առաջ նույն գիտնականը Սերժ Սարգսյանի պաշտոնյաներից մեկին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին, բացատրում էր, թե ինչու գիտնականի աշխատավարձը (որ այսօր մոտ 35 հազար դրամ է) պետք է վարորդի աշխատավարձից (ԱԺ աշխատակազմի համար վարձվող վարորդների աշխատավարձը մոտ 80 հազար դրամ է) բարձր լինի: Ա.Միքայելյանը նշեց, որ բնության մեջ և ընդհանրապես տնտեսությունում այն, ինչն ավելի քիչ է և դեֆիցիտային, դա ավելի թանկ է, և որ ամեն մարդ չէ, որ կարող է գիտնական դառնալ. ասենք՝ 10-ից մեկը կարող է վարորդ դառնալ, բայց գիտնական կարող է դառնալ 1000-ից մեկը: Մնում է հուսալ, որ կաթողիկոսը կփարատի Ս.Սարգսյանի «մտահոգությունը» բոլորի գիտնական «ըլնելու» վերաբերյալ, և բարեկամաբար խորհուրդ կտա նախագահին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպման ժամանակ հնարավորինս քիչ խոսել և ավելի շատ լսել («խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես» սկզբունքով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում