Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Վրացական նոր նավահանգիստը պատրաստվում է դիմակայել տնտեսական ճգնաժամին (հոդված)

Վրացի ներդրողները սկսել են Սեվ ծովի ափին նավահանգստի կառուցման մեկ միլիարդ դոլար արժողությամբ նախագծի աշխատանքները, սակայն փորձագետների կարծիքով` նախագիծը ժամանակավրեպ է, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ առեւտրի ցուցանիշների անկումը կարող են կրճատել նավային բեռնափոխադրումների ծավալը:
Սուփսա նավահանգիստը կառուցվելու է Թբիլիսիում գրանցված «Black Sea Product» ընկերության եւ տնտեսական զարգացման նախարարության միջեւ 2009 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա: Նավահանգիստը լուրջ մրցակից կհանդիսանա դրանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փոթիի եւ ծովափի երկայնքով ավելի հեռու տեղակայված Բաթումի գործող նավահանգիստների համար:
Ընկերությունն արդեն իսկ սկսել է շինհրապարակի նախապատրասման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքները 46 հա մակերեսով ծովափնյա տարածքում: Նախատեսվում է մինչեւ 2015 թվականը մեկ միլիարդ դոլարի չափով ներդրումներ կատարել նավահանգստում, որի ընդհանուր տարածքը բոլոր տերմինալ շենքերի կառուցման ավարտին կհասնի 180 հեկտարի:
«Սա լայնածավալ նախագիծ է: Սուփսան Վրաստանի թիվ մեկ նավահանգիստը կդառնա: Պատճառն այն է, որ Սուփսայի գետաբերանը, որտեղ եւ կառուցվում է նավահանգիստը, ավելի խորն է, քան Վրաստանի մյուս գետերինը: 18-20 մետր խորությունը թույլ կտա Բոսֆորի նեղուցով անցնող ցանկացած նավ սպասարկել», – նշում է «Black Sea Product» ընկերության տնօրեն Շալվա Ցակաձեն:
Նրա խոսքերով` ջրատարողության հետ կապված ներկայ սահմանափակումների պատճառով վրացական բեռնափոխադրումներն իրականացվում էին Մալթայով, Հունաստանով կամ Իտալիայով` եվրոպական երկրներ հասցնելու համար (Փոթիի եւ Բաթումի նավահանգիստները չեն կարող մեծ ջրատարողությամբ նավեր սպասարկել), իսկ հետագայում հնարավոր կլինի ուղիղ բեռնափոխադրումներ կատարել Սուփսայից` այդպիսով կրճատելով ծախսերը:
Ընկերության ղեկավարության խոսքերով` նավահանգստում 2500 աշխատատեղ կլինի, իսկ տարեկան բեռնափոխադրումների ծավալը կկազմի 40 միլիոն տոննա: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ Կասպյան ափամերձ շրջանի երկրներից մեկը` Ղազախստանը, արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում կառուցվող նավահանգստի նկատմամբ: Բացի այդ, ակնկալիքներ կան նաեւ Փոթիի ազատ արդյունաբերական գոտուց, որի պաշտոնական բացումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-ին:
Տեղական իշխանությունները ողջունում են նավահանգստի կառուցման գաղափարը: Գեորգի Գոգուաձեն, ով ղեկավարում է Լանչխութի շրջանը, որտեղ եւ կառուցվում է նավահանգիստը, խոստացել է, որ այստեղ նոր աշխատատեղեր կբացվեն:
«Այս նախագիծը նշանակալի է երկրի համար: Նախընտրական արշավի ժամանակ խոսել ենք Սուփսա նավահանգստի կարեւորության մասին, եւ մենք չէինք ստում. աշխատանքներն արդեն սկսվել են, եւ նավահանգիստը պատրաստ կլինի 2012 թվականին»:
Որոշ փորձագետներ, սակայն, այն կարծիքին են, որ ընկերության նախագծերը չափազանց լավատեսական բնույթ են կրում` մատնանշելով Վրաստանի գործող նավահանգիստներում առեւտրի ցուցանիշների անկումը եւ այլ մեծ ներդրումային նախագծերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները:
2008 թվականի հակամարտության արդյունքում, որի ընթացքում Փոթին կարճ ժամանակով անցավ ռուսական զորքերի վերահսկողության տակ, նավահանգստով կատարվող փոխադրումների ծավալը կրճատվեց 20-25 տոկոսով: Իսկ այս տարվա օգոստոսին նավահանգստի ղեկավարությունը ստիպված եղավ մոտ 400 աշխատակցի հեռացնել` ի վիճակի չլինելով նրանց վճարել:
Տնտեսական զարգացման նախկին նախարար Վլադիմիր Պապավայի խոսքերով` արեւմտյան ներդրողների համար Վրաստանն այնքան էլ գրավիչ չէ:
«Այն դեպքում, երբ պետության ղեկավարն ամեն օր հիշեցնում է, որ երկրի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, զարմանալի չէ, որ այստեղ ոչ ոք լուրջ մտադրություններով չի գա` անկախ մեր առաջարկած բարենպաստ պայմաններից», – ասում է նա:
Փոքր եւ միջին ձեռնարկությունների միավորման գործադիր տնօրեն Լեւան Քալանդաձեն այն կարծիքին է, որ Սուփսա նավահանգստում կարող են նույն խնդիրներն առաջանալ, ինչ Փոթիի եւ Քութայիսիի ազատ արդյունաբերական գոտիներում, որտեղ ներդրումների հոսքի հավանականությունը դեռեւս փոքր է:
«Black Sea Product» ընկերության ղեկավարությունը, սակայն, լավատեսական է տրամադրված եւ խոստանում է նավահանգստի կառուցման աշխատանքները ժամանակին ավարտել հատկացված միջոցների շրջանակներում:
«Մենք նախագծի մեջ ենք ներգրավել թե´ վրացի, թե´ արտասահմանյան փորձագետներին` հետազոտական աշխատանք եւ մոնիթորինգ իրականացնելու նպատակով… Նրանց կատարած հաշվարկների արդյունքները թույլ են տվել գալ այն եզրակացության, որ նավահանգիստը հնարավոր է կառուցել: Մինչեւ 2012 թվականը 700-800 միլիոն դոլարի ներդրում կկատարենք, իսկ մինչեւ 2015 թվականը ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի մեկ միլիարդ դոլարի», – ասում է Ցակաձեն:
Հեղինակը «Resume» թերթի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում