Ինչպես այսօր գրել է Коммерсант-ը, Վրաստանի խորհրդարանի առջեւ հավաքված մի քանի հազար հավաքվածները` Վրաստանի «Ժողովրդական ժողովը», անվստահություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: «Ժողովրդական ժողովի» կազմակերպիչները երեկ հայտարարել են, որ միակ խաղաղ ճանապարհը անվստահություն հայտնելն է Վրաստանի նախագահին, որի իրավունքն, ըստ օրենսդրության, ունի երկրի խորհրդարանը:
Սակայն, ըստ ժողովի պատվիրակների, խորհրդարանն անգործունակ է և կազմված է կոռումպացված պաշտոնյաներից: «Վրաստանի բնակչության մեծ մասը պահանջում է Սաակաշվիլիի հրաժարականը, սակայն արդյունք չկա: Ուստի ժողովուրդը իրեն իրավունք է վերապահում անվստահություն հայտնել Վրաստանի նախագահին և պահանջել նրա հրաժարականը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ: