Saturday, 18 05 2024
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում

Սեպտեմբերի 3-ից հետո պետք է գտնել հայ-վրացական գործակցության պահպանմանն ուղղված միջոցներ. Իվլիան Խաինդրավա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի Հանրապետական ինստիտուտի տնօրեն, վրաց փորձագետ Իվլիան Խաինդրավան:

– Պարոն Խաինդրավա, Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր պաշտոնավարումը սկսեց Ադրբեջան և Թուրքիա պաշտոնական այցերով: Նրա այցը Ադրբեջան նախատեսվում էր դեռևս անցյալ տարի, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց մինչև փետրվար: Կարծիքներ են շրջանառվում, որ Հայաստանը երբեք այսքան անտեսված չի եղել Վրաստանի նորընտիր իշխանությունների կողմից, որքան հիմա: Ինչո՞վ եք բացատրում նկատելի հետընթացը:

– Ես չեմ կարծում, որ  Հայաստանը հիմքեր ունի «Վրաստանի իշխանությունների կողմից իրեն անտեսված» զգալու՝ միտումնավոր նման բան չէր կարող որոշվել: Հիշեցնեմ,  որ Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո Իվանիշվիլին իր առաջին այցերից մեկը կատարեց հենց Երևան:  Նրան հետևեցին մի շարք այլ այցեր ևս՝ Երևան այցելեցին Վրաստանի ԱԳ, պաշտպանության, էկոնոմիկայի, եվրաինտեգրման նախարարները, որպես Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Երևան այցելեց նաև Վրաստանի ներկայիս վարչապետ Գարիբաշվիլին:  Դեկտեմբերի կեսերին Ալավերդիում կայացավ Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների պատվիրակությունների բավական ներկայացուցչական  կազմերի հանդիպումը, զուգահեռաբար ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպեցին խորհրդարանների խոսնակները, իսկ ոչ պաշտոնական ռեժիմը  ավելի արդյունավետ է ամուր կապեր հաստատելու տեսանկյունից, քան պաշտոնականը:

Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիան ևս մեր ուղղակի հարևանն է, որի հետ դինամիկ կերպով զարգանում են հարաբերությունները տարբեր ոլորտներում:  Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը վաղուց է  ձգտում միանալ այդ միությանը, որպեսզի ամրապնդի իր ազգային անվտանգությունը:  Չէ՞ որ Վրաստանը չի «խանդում» Հայաստանին, երբ  ՀՀ նախագահը պարբերաբար այցելում է Մոսկվա, որի հետ Թբիլիսին այնքան էլ լավ հարաբերություններ չունի: Այս առումով, ի դեպ, աննկատ չմնաց  մասնավորապես Վլադիմիր Պուտինի՝ վերջերս ՀՀ կատարած այցը, որը մեկնարկեց ոչ թե մայրաքաղաքից, այլ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից:

Ի վերջո՝ պետք է հաշվի առնել, որ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի պաշտոնը  զգալիորեն դարձել է արարողակարգային, այդ պատճառով էլ Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում առանցքային տեղ հատկացվեց մշակութային ոլորտում համագործակցությանը:

– Պարոն Խաինդրավա, Վրաստանի նոր իշխանություններից Հայաստանը ի՞նչ կարող է սպասել՝ երկկողմ հարաբերությունների առումով:

– Հայաստանը կարող է սպասել  բարիդրացիական հարաբերությունների խորացման  կուրսի շարունակություն: Վրաստանում արմատավորվում է քաղաքական իրավահաջորդությունը, և այն առաջին հերթին վերաբերում է արտաքին քաղաքականությանը: Վրաստանի եվրաատլանտյան կողմնորոշումը մնում է անփոփոխ արդեն 15 տարի՝ գրեթե նույնքան, որքան մեր հարևանների հետ համագործակցությունը:  Քիչ հավանական է, որ Հայաստանը հիմքեր ունի կասկածելու, հուսով եմ՝ նույնը նաև հակառակ դեպքում է:

– ՀՀ իշխանություններն ընտրեցին ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների ուղղությամբ զարգացումը, իսկ Վրաստանն արդեն նախաստորագրել է  ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:  Ակնհայտ է, որ այս հակադրվող ուղղությունները չեն կարող դրականորեն անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա: Ինչպե՞ս պետք է ՀՀ-ի և Վրաստանի իշխանությունները կարողանան համատեղել այս հակադրվող ինտեգրացիոն ուղիները ու լավ հարաբերությունները:

– Սեպտեմբերի 3-ն ինձ համար ամենաուրախալի օրը չէր, ամենաուրախալի օրը չէր նաև իմ այն հայրենակիցների համար, ովքեր հետևում են Հարավային Կովկասի քաղաքական դինամիկային:  Չէի ասի, որ դա շոկ էր, քանի որ անվտանգության ոլորտում Հայաստանի խնդիրների առանձնահատկությունը  տեղ էր թողնում նաև նման որոշման համար:

Բայց ես ինձ դեմ կգնայի, եթե չասեի, որ մեր երկրների զուգահեռաբար ընթացքը դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր մեր երկրների առջև համագործակցության լայն դաշտ կբացեր:  Ի դեպ, համագործակցություն՝ ժամանակակից, եվրոպական, իրապես գործակցային բնույթի: Սեպտեմբերի երեքից հետո ստեղծված իրավիճակում պետք է փնտրել ու գտնել երկկողմ համագործակցության պահպանման  եղանակներ, և ես հույս ունեմ, որ  մեր երկրների ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմիններն արդեն աշխատում են գործող խնդիրների վերացման ուղղությամբ:  Ավելին՝ ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ փորձագիտական օգնությունը՝ ելնելով եվրոպական երկրների փորձից և պրակտիկայից:

Մեր սերտ հարևանությունը անփոփոխ ու մշտական գործոն է: Մենք չենք կարող չհամագործակցել բիզնեսի, հաղորդակցությունների, էներգետիկայի, բնապահպանության ոլորտներում, մենք չենք կարող չհասկանալ, որ  հետաքրքրված ենք միմյանց  անվտանգությամբ, և այդ հասկացությունը պետք է  ինստիտուցիոնալիզացնել. որքան  էլ անեկդոտներ հորինենք միմյանց մասին՝ հայերին մշակութապես, մենթալիտետային իմաստով որևէ նման ազգ չկա՝ բացի  վրացիներից: Չպետք է թույլ տանք, որ որևէ մեկն այս փաստը կասկածի տակ դնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում