Friday, 03 05 2024
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել

Նոր «ռոմանտիկները». ովքե՞ր են սպառնում կրակել և ո՞ւմ

Օրերս Ջերմուկում Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հետո «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել էին ազգայնական ներկայացող մարդիկ, ովքեր աչքի են ընկել, մեղմ ասած, ագրեսիվ վարքագծով: Այս նույն մարդիկ երեկ արդեն Գառնու տաճարում էին, որտեղ հեթանոսական ծիսակարգով նշում էին Վարդավառը:

Սակայն վերադառնանք Ամուլսարին, ավելի շուտ նրա նորահայտ պաշտպաններին, որոնք խոստանում են հանքի շահագործման դեմ պայքարել կյանքի գնով, սպառնում են զենքն ուղղել բոլոր այն մարդկանց ու նրանց ընտանիքների դեմ, ովքեր կհանդգնեն շահագործել հանքը: Ընդ որում` ելույթ ունեցողների քննադատության, անհանդուրժողականության թիրախն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն էր, ինչը նրանք չէին էլ թաքցնում:

https://www.youtube.com/watch?v=jkWjHqmj8t4

Ավելորդ է ասել, որ ահաբեկչական հակումներ ունեցող այս ինքնակոչներն որևէ առնչություն չունեն այն մարդկանց հետ, ովքեր 2012թ-ից պայքարում են Ամուլսարի հանքի շահագործման հետ: Համաձայն լինենք բնապահպանների փաստարկների հետ, թե ոչ, նրանց բոլոր գործողությունները, ակցիաները անցկացվել են բռնության բացառման հիմքով: Այս օրերին էլ Ամուլսարի ճանապարհը փակած մարդիկ բացառապես խաղաղ անհնազանդության կոչ են անում:

Հիմա ականատես ենք լինում այն ռիսկերին, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Հեղափոխության հաղթանակից հետո անհրաժեշտ է ժամանակ տալ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որպեսզի աստիճանաբար լուծում գտնվի տարիներով կուտակված խնդիրներին, այդ թվում` Ամուլսարի բարդ խնդրին: Երբ հասարակության վստահության մանդատն ունեցող կառավարության պարագայում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են կազմակերպվում, նույնիսկ դրանց կազմակերպիչների ցանկություններից անկախ` դրանք հարթակ են դառնում մարգինալ ուժերի ինքնադրսևորման, հակահեղափոխության ռևանշի համար:

Դժվար է ասել, թե որոնք են կադրերում հայտնված նորահայտ «մաուզերիստների» իրական մոտիվները, սակայն նրանք հաստատապես վարկաբեկում են խաղաղ պայքարի ավանդույթներ ունեցող էկոլոգիական շարժումը և, այսպես ասած, հաղթաթուղթ են դառնում «Լիդիան Արմենիա» ընկերության համար: Եթե տրվենք դավադրության տեսությանը, ապա կարող ենք նույնիսկ ենթադրել, որ հանքը շահագործողներն են այս «ականը» ներդրել բնապահպանական շարժման ընդերքում` այն պայթեցնելու, վարկաբեկելու նպատակով:

Բայց սա ընդամենը վարկած է, ինչպես նաև այն, որ «մաուզերիստները» կարող են հակահեղափոխության ռևանշի ավելի մեծ պլանի մաս լինել կամ նույնիսկ ինքնաբուխ «ռոմանտիկներ»:

https://www.youtube.com/watch?v=iw3mPmsicqs

Որն էլ լինի ճշմարտությունը, ԱԱԾ-ն պարտավոր է լրջորեն զբաղվել մարդկանց խմբով, որը նոր Հայաստանում փաստացի առաջինն է, որը սպառնում է զենքի ուժով հարց լուծել: Ահաբեկչությունը, բռնությունը դարձել են մեր հասարակության, նրա առնվազն մի հատվածի քրոնիկ հիվանդությունը, որը չվերացավ նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո: Պոտենցիալ ահաբեկիչների գաղափարա-քաղաքակսն փաթեթավորումը կամ իրական հնարավորությունները մեզ բացարձակապես չեն հետաքրքրում, որովհետև եթե կան կրակելու պատրաստ մարդիկ, ապա միշտ էլ կգտնվեն ահաբեկչության ներքին և արտաքին շահառուներ: Երևանի կեսը, որին Նաիրի Հունանյանը պատմել էր Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության մասին, ահաբեկչության հնարավորությանը չէր հավատացել: Ավելի լավ է կանխել նույնիսկ շառլատանին` վաղը երկիրն ահաբեկչության «գյուլայի» զոհ չդարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում