Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը պարգևատրվեց «Արվեստի խաղաղության» պատվո ոսկե մեդալով

2018թ-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը:

Զրույցի ընթացքում Հեճինյանն իր խոսքում նշեց, որ պարոն վարչապետը վայելում է համայն հայության սերն ու վստահությունը, և պատմության մեջ սա բացառիկ երևույթ է, երբ հրապարակում ժողովուրդն է ընտրում իր վարչապետին:

Հանդիպման վերջում Հեճինյանը հանդես եկավ ելույթով.

«2014 թ-ին համահայկական 5-րդ համաժողովի շրջանակներում ինձ առիթ ընծայվեց ծանոթանալ այնժամ ազգայի ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Բոստոնից հետևելով Հայաստանի քաղաքական կյանքին և ծանոթ լինելով նրա գործունեությանը՝ ծանոթանալուց և այցեքարտեր փոխանակելուց հետո նրան հարցրի՝ պարոն Փաշինյան Ձեզ այդքան դուխ որտեղի՞ց:

Իմ հարցի պատասխանը ստացա 4 տարի անց: Պարզվեց, որ պատմությունն է ծնում հեղափոխությունը, ժողովուրդն է իրականացնում, իսկ առաջնորդը նշանակվում է ի վերուստ: Նրա դուխը պայմանավորված է ժողովրդի սիրով, համերաշխությամբ, փոխադարձ վստահությամբ և միասնականությամբ, որտեղ չկա ամերիկահայ, չկա պարսկահայ, կամ սիրիահայ, այլ կա մեկ միասնական հայ ժողովուրդ, որոնք մեկ մարդու նման կատարում են իրեց առաջնորդի հրահանգները՝ որդեգրելով ձեռքերը վեր, խաղաղ, առանց բռնության պայքարի ձևը:

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը հիմնված է 2003 թ-ին, Բոստոնում, որը կրթական, մարդասիրական, անշահույթ կազմակերպություն է, չունի ոչ մի կուսակցական կամ կրոնական ուղղվածություն, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն մարդկանց բարօրության, հակամարտությունների խաղաղ լուծման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արտերկրում Հայաստանի հեղինակության բարձրացման համար:

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը ձոնված է աշխարհում խաղաղության պահապաններին, խաղաղություն իրականացնողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգում են մարդկանց բարօրության համար www.peaceofart.org:

Ուստի, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը պարգևատրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության պատվո ոսկե մեդալով խաղաղ թավշյա հեղափոխության համար:

Ստորագրված մայիսի 8-ին, 2018 թ.»:

Հեղինե Գևորգյան

 19 հունիսի 2018թ. 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում