«Փոթորիկների որսորդ» Ռիդ Թիմերը տեսագրություն է տեսագրել, որում տորնադոյի էպիկենտրոնում կարելի է կովեր տեսնել։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Կենդանիները պտտվում են օդային հորձանուտում։
«Կովե՛ր, օդում կովեր են»,-տեսագրությունում լսելի է Թիմի բացականչությունը։
Twitter-ի իր էջում տեսագրության հեղինակը նշել է, որ «թռչող կովեր» միայն մուլտֆիլմերում է տեսել։
Տորնադոն տեղի է ունեցել Շաեն քաղաքից 20 կմ հեռավորությամբ։ Բարեբախտաբար, դրա հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։