Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը անօրինական է ճանաչել ստորին դատական ատյանների՝ քրեական հեղինակություն Զախարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյի) կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումները, ով գրեթե 10 տարով ազատազրկվել է՝ դրամաշորթության համար:
«Մայրաքաղաքի Տվերսկի դատարանի 2017 թվականի հունիսի 15-ի, ինչպես նաև Մոսկվայի քաղաքային դատարանի 2017 թվականի հունիսի 30-ի որոշումները չեղարկել: Նյութերն ուղարկել վերանայման»,- նշված է Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահության որոշման մեջ: