Monday, 17 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

2001 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. հայտնի նկարչի նկարները վաճառել են, իսկ որդուն դանակահարել

2001 թվականին Ուկրաինայից Երևան վերադարձավ Լևոն Ս.-ն: Նրա նկարիչ հայրը մահացել էր: Լևոնը Հայաստան էր եկել հորից ստացած ժառանգությունը տնօրինելու համար:

Մինչև նորից Ուկրաինա մեկնելը Լևոնը ցանկանում էր վաճառել որպես ժառանգություն իրեն մնացած յոթ գեղանկարները, որոնք գնահատվել էին 880 դոլար: Այդ գեղանկարներից վեցը նրա հոր վրձնին էին պատկանում՝ «Հողմաղաց», «Գարուն», «Ռուսական տնակներ», «Ծառեր», «Կիժի», «Ծառերը մշուշի մեջ»:

Լևոնն ուզում էր ինչքան հնարավոր է՝ արագ վաճառել գեղանկարները ու մինչև 2001-ի վերջը գնալ Ուկրաինա:

Նկարները վաճառելու համար նա առաջին հերթին գնաց Վերնիսաժ: Եվ պատահաբար հանդիպեց իր վաղամեռիկ եղբոր դասընկերոջ կրտսեր եղբորը՝ Հովհաննեսին: Վերջինս,

իմանալով, որ Լևոնը ցանկանում է վաճառել յոթ գեղանկար, ներկայացավ որպես գեղանկարների վաճառքով զբաղվող, լավ շրջապատ ունեցող տղա:

Լևոնը նրան ասաց, որ գեղանկարները գնահատվել են 880 դոլար, բայց ինքը պատրաստ է 800 դոլարով էլ վաճառել, միայն թե արագ վաճառվեն:

Հովհաննեսը տեսնելով, որ Լևոնը ոչինչ չի հասկանում գեղանկարների շուկայից, խոստացավ, թե կարող է նույնիսկ ավելի թանկ վաճառել նկարները: «Նկար առնողները իմ տան տեղը լավ գիտեն, դու մենակ նկարները բեր մեր տուն, ծախելը՝ ինձ վրա»,- ասաց Հովհաննեսը:

Լևոնը ուրախացավ ու այլևս չզբաղվեց նկարների հարցով՝ համոզված, որ Հովհաննեսը դրանք կվաճառի: Բայց նա չէր շտապում նկարները Հովհաննեսի տուն տանել:

Դեկտեմբերի 18-ին Հովհաննեսը զանգեց Լևոնին ու ասաց, թե նկարների գնորդ ընկերը գալու է իր տուն. «Էգուց նկարները բեր, հաստատ կծախեմ»,- վստահեցրեց Հովհաննեսը:

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14-ին Լևոնը գեղանկարները տարավ Հովհաննեսի տուն: Նկարների գնորդը այդպես էլ չեկավ, նրա փոխարեն եկավ մեկ ուրիշ ընկեր, հետը օղի բերեց, իրար ետ խմեցին: Հետո Հովհաննեսը ցանկություն հայտնեց սուրճ էլ խմելու, բայց ասաց, թե տանը սուրճ չունի: Լևոնն էլ ասաց, թե մոտը միայն 200 դրամ կա, բայց կգնա խանութ ու մի տուփ սուրճ կառնի:

Քանի որ շատ քաղցած էր, խանութում Լևոնը չդիմացավ ու մի տուփ սուրճի հետ նաև մի հատ կլոր գաթա առավ: Մտածեց՝ Հովհաննեսն էլ կուրախանա:

Հետագայում այդ երեկոյի մասին Լևոնը, ըստ դատական ակտի, հայտնել է հետևյալը. «Մութ էր: Անձրև էր գալիս: Հովհաննեսի տունը հոսանքազրկված էր, նստել էինք նավթավառի լույսի տակ… Հովհաննեսն ասաց, որ ես մաքուր տղա չեմ, իր նկատմամբ ազնիվ չեմ, իրեն խաբում եմ, ասել եմ՝ փող չունեմ, բայց սուրճից բացի նաև գաթա եմ առել…«Ես քեզ գաթա ցույց կտամ»՝ սպառնաց ինձ… Պահանջեց, որ ցույց տամ դրամապանակս: Ես վախեցա: Հովհաննեսն ավելի ու ավելի կոպիտ ձևով էր պահանջում դրամապանակս: Սեղանին երկու դանակ կար: Նա վերցրեց ու սկսեց խփել թևիս, ոտքիս: Ցավից գոռացի: Հետո երկու դանակով կռացավ վրաս ու ասեց, թե աչքերս փորելու-հանելու է: Ես բռնեցի մի դանակի շեղբից: Ձեռքիս ափը կտրվեց: Հովհաննեսն ավելի կատաղեց: Ինձ գցեց հատակին, ոտքը դրեց կոկորդիս, ասեց՝ խեղդում եմ: Ես հոգնել էի, ասի՝ մոտս 400 դրամ ա մնացել, սպանի էդ 400 դրամի համար: Հովհաննեսը մի քիչ հանգստացավ, հետո նորից կատաղեց, թքում էր վրաս, ոտքերով խփում էր… Վնասվածքներս էնպիսին էին, որ Հովհաննեսն էլ հասկացավ՝ պետք է բժշկի դիմեմ: Սպառնաց ու պահանջեց, որ բժիշկներին ասեմ, թե փողոցում անծանոթ տղաներ են հարձակվել վրաս: Նա ինձ հետ տանից դուրս եկավ, փողոցում հանդիպեցինք նրա եղբորը: Հովհաննեսը եղբորն ուզում էր հիվանդանոց ուղարկել ինձ հետ՝ պահանջելով, որ նա հսկի՝ իրեն չմատնեմ: Բայց եղբայրը զայրացավ նրա վրա ու գնաց:

Հովհաննեսն ինձ հետ եկավ հիվանդանոց: 2-րդ հիվանդանոց գնացինք, ես պատմեցի էն, ինչ նա ինձ սովորեցրել էր… Նույնը ասեցի նաև քննիչին…»:

Դեկտեմբերի 23-ին Լևոնը Վերնիսաժում հանդիպեց Հովհաննեսին, պահանջեց, որ նա վերադարձնի հոր գեղանկարները, բայց Հովհաննեսը վերադարձնելու բան չուներ՝ նկարները արդեն վաճառել էր… 200 դոլարով, գումարն էլ դրել էր գրպանը…

Դեկտեմբերի 26-ին Լևոն Ս.-ն իրավապահներին հայտնեց ճշմարտությունը՝ թե ով էր իրեն վնասվածքներ պատճառել ու հափշտակել հոր թողած ժառանգությունը:

Հովհաննեսը զինված ավազակային հարձակման համար իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, թե Լևոնի հետ կռվել է նրա ունեցած հին պարտքի պատճառով, իսկ նկարները նա հոժար կամքով է տվել իրեն…

Հովհաննես Հ.-ն մեղավոր ճանաչվեց զինված ավազակային հարձակման համար ու դատապարտվեց 9 տարի ազատազրկման: Նա իր վերջին խոսքում ասաց. «Որտե՞ղ եք տեսել կամ լսել, որ մարդ իրա սեփական տան մեջ իրա դասընկերոջ վրա կատարի ավազակային հարձակում ու ոչինչ չվերցնի, քանի որ վերցնելու ոչինչ էլ չկար…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում