Լարված է իրավիճակը նաև Կորյուն փողոցում: Ոստիկանները վազում են երիտասարդների ետևից ու բերման ենթարկում: Նրանցից մեկը, լացակումած դիմելով ոստիկաններին, ասաց. «Ախպերս, ես կապ չունեմ, հորս արև, ես կապ չունեմ, թողեք գնամ տուն, էլի»:
Մեկ այլ երիտասարդի բռնի ուժով բռնելով մտցրեցին ոստիկանական ավտոմեքենան, որը դիմելով ոստիկաններին՝ ասում էր. «Բաց թողեք էս տղուն, չե՞ք տեսնում, լացում է, մա՞րդ չեք դուք»:
«Էս ի՞նչ են անում սրանք էս ժողովրդին, ամոթ ա»,- ասաց մի կին:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: