Tuesday, 14 05 2024
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը

Մեզ մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի տնտեսական աճը իրենց վրա զգան մեծ թվով քաղաքացիներ: Այդ միտքը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում արտահայտել է վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Հայաստանում վերջին տարիներին միայն 2017 թվականն է եղել հանգիստ, առանց քաղաքական ցնցումների և հանրահավաքների տարի, որն էլ բերել է 7,5 տոկոս տնտեսական աճի:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ուշագրավ է ու դիտարկման արժանի երկու հետաքրքիր ասպեկտով: Նախ՝ փաստորեն, Սարգսյանը գործնականում առաջին անգամ ոչ ուղղակի, սակայն բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ 7,5 տոկոս տնտեսական աճը համարում է իրականում ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության, այլ այսպես ասած՝ քաղաքական կայունության, հանգիստ տարվա արդյունք կամ էֆեկտ: Իսկ հանգիստ տարվա, կայունության դափնին Սերժ Սարգսյանը երևի թե վերապահում է իրեն՝ ինքն ապահովել է կայունությունը, իսկ Կարեն Կարապետյանն էլ դրա շնորհիվ կարողացել է ապահովել 7,5 տոկոս աճ: Այդպիսով, Սերժ Սարգսյանը երևի թե ակնարկում է, որ ոչ թե ինքն է պարտական Կարապետյանին՝ տնտեսական աճի համար, այլ Կարապետյանն է պարտական իրեն՝ կայունության համար:

Այդ հանգամանքը հետաքրքիր է առաջիկայում իշխանության ներսում, այսպես ասած, լատենտ պայքարի համատեքստում, որն անխուսափելի է լինելու կոնֆիգուրացիայի փոփոխության շրջանակում: Չէ՞ որ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարելով՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց նաև, թե առայժմ են նույնը թողնում կոնֆիգուրացիան, այսինքն՝ այն չի լինելու մշտական, և տեսանելի ապագայում դարձյալ գալու են փոփոխության հարցին: Սերժ Սարգսյանը փորձում է այդ գործընթացում դնել իր մեկնարկային դիրքերի հիմքը՝ փաստացի ակնարկելով, թե որն է 7,5 տոկոս աճի հիմքը:

Մյուս ասպեկտն այն է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ալիբի է ստեղծում իր վարչապետության համար՝ անուղղակիորեն արդարացնելով նախագահական անարդյունավետությունը: Սարգսյանը խոսում է մի քանի տարի ժամանակ ունենալու մասին, այն դեպքում, երբ նա ուներ տասը տարի ժամանակ՝ Հայաստանում դրական փոփոխությունների, կամ ինչն ավելի կարևոր է՝ հանրային դրական սպասումների ձևավորման համար: Սարգսյանն, անշուշտ, նախագահել է թե՛ ներհայաստանյան, թե՛ առավել ևս արտաքին տնտեսաքաղաքական բարդագույն կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային ճգնաժամերի պայմաններում, հատկապես, որ Հայաստանը զգալի կախվածություն ունի արտաքին միջավայրից:

Իհարկե, այդ պայմաններում բավական բարդ է ապահովել բարձր աճի ցուցանիշներ, բայց խնդիրը, ի վերջո, աճի բարձրությունը չէ, այլ կառավարման որակը կամ անորակությունը, երբ հասարակությունը չի հավատում, որ իշխանության գլխավոր նպատակը երկրում վիճակ փոխելն ու որակ փոխելն է, երբ հանրությունը չի հավատում, որ իշխանության խնդիրը և առաջնային նպատակը մրցակցություն և օրենքի գերակայություն ապահովելն է: Ի վերջո, այդ իմաստով հանրությանը գործընկեր ընտրելու փոխարեն, Սերժ Սարգսյանը նախագահական տասնամյակում ընտրել է անընդհատ արդարացումների ճանապարհը՝ պարբերաբար հղում անելով, այսպես ասած, բարդ մարտահրավերներին և համաշխարհային ճգնաժամերին, նախագահության անարդյունավետությունը արդարացնելու համար:

Խնդիրն այն չէ, որ հասարակությունը չի տեսել տնտեսական աճի արդյունք, չի տեսել միանիշ կամ երկնիշ շոշափելի աճ: Խնդիրն այն է, որ հասարակությունը չի տեսել Սերժ Սարգսյանի աշխույժ ջանք, համոզիչ ջանք, նվիրում, խնդիրներին համարժեքություն, չի տեսել հետևողականություն՝ նվազագույնը իր հրապարակային ելույթների և գործողությունների համապատասխանության մասով: Փոխարենը տեսել է արդարացումներ, ընդ որում՝ հիմնավորվածության, իրականությանը համապատասխանության առումով բավականին թույլ տրամաբանական և փաստարկային բազայով, առավելապես հիմնված տեսական հիմքերի վրա, աքսիոմատիկ ճշմարտությունների վրա, որով փորձ է արվել քարոզչական ճակատում ծածկել Սարգսյանի անարդյունավետության և վատ կառավարման վկայություն հանդիսացող ճշմարտությունները:

Իսկ ամենաառանցքայինն այն է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, նույն կերպ է սկսում վարչապետությունը՝ կամա, թե ակամա հաստատելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ԱԺ դահլիճում արած հայտարարությունը, թե խնդիրն այն է, որ բոլորը համոզված են՝ Սերժ Սարգսյանը ոչինչ չի փոխելու, չունի որևէ բան փոխելու ցանկություն: Հակառակ դեպքում, Սարգսյանը վարչապետությունը չէր սկսի ավանսով արդարացումով, թե փողոցում քաղաքացիների հանրահավաքները խանգարում են ներդրումներին, իսկ իրեն մի քանի տարի կայուն ժամանակ է պետք:

Սերժ Սարգսյանը մսխել է հանրության հետ, այսպես ասած, ավանսով պայմանավորվելու հնարավորությունը: Պայմանավորվել հնարավոր է թերևս, հանրությունն ի վերջո ֆանատիկ չէ և լավ է պատկերացնում նաև քաղաքական բարդ ու խրթին հարցերը, բազմաշերտ երևույթները և բազմաշահ իրողությունները, բայց պայմանավորվել միայն «այստեղ և հիմա» կամ իշխանությանն ավելի հոգեհարազատ բառապաշարով ասած՝ «նաղդով»: Միայն այդ տարբերակով և տրամաբանությամբ փոփոխության հավաստիացում ստանալուց հետո հանրությունը Սերժ Սարգսյանին պատրաստ կլինի տալ այդ մի քանի տարին: Բայց դարձյալ պայմանով՝ «հետ վերցնել» այդ տարիները, երբ Սերժ Սարգսյանը հանկարծ փոփոխությունների փոխարեն սկսի ապավինել արդարացումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում