«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 20-ին կրկին վերադառնալու է Երևանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ու դա պետք է լինի ցանցային»,- ասել է նա և հավելել, որ փակելու են նաև մետրոյի կայարանները։