Իրինա Շեյքը և Քրիշտիանու Ռոնալդուն բաժանվել են մոտ երեք տարի առաջ: Նրանցից յուրաքանչյուրն այժմ իր անձնական կյանքով է ապրում: Իրինան հանդիպում է դերասան Բրեդլի Կուպերի հետ, որի հետ համատեղ դուստր ունի՝ Լեան, իսկ Քրիշտիանուն հարաբերությունների մեջ է Ջորջինա Ռոդրիգեսի հետ և դաստիարակում է չորս երեխաների:
Սակայն, պարզվում է, դա չի խանգարում մարզիկին մինչև հիմա կարոտել նրան:
«Նա ափսոսում է, որ իրենք բաժանվել են, և միշտ հետաքրքրված է նրա կյանքով: Ճիշտն ասած՝ Քրիշը նախանձում է Կուպերին և խանդում Իրինային: Շեյքի որոշմամբ նրանք բաժանվեցին. նա երեխա էր ուզում, իսկ Ռոնալդուին իր կարիերան էր հետաքրքրում: Բացի դրանից, նա արդեն երեխա ուներ՝ նրա առաջնեկը՝ Քրիշտիանու կրտսերը»,- գրում է The Sun-ը: