ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի հետնամասի ավտոտնակներից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11:05-ին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, Վռամ Կոստանյան փողոցի 5/15 հասցեում գտնվող ավտոտնակում այրվել են կուտակած կենցաղային իրեր՝ մոտ 20 քմ:
Տուժածներ չկան: