Wednesday, 01 05 2024
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

ԱԺ շենքի գրո՞հ, Ապրիլի՞ 12, թե՞ Մարտի 1. ո՞րն է հանգուցալուծումը

Հայաստանի ընդդիմությունը մշտապես առաջնորդվել է սխալ հայեցակարգով` ձգտելով ոչ թե քաղաքական տարածության, այլ՝ հրապարակների, փողոցների գրավմանը: Առաջինը ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհն է, որը իշխանության նկատմամբ փորձում է գերազանցության հասնել այլընտրանքային օրակարգի, քաղաքական խոսքի, քաղաքական հարթակի և ինտելեկտուալ որակների հաշվին: Նման որակի ընդդիմություն Հայաստանում կարող էր ձևավորվել 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Առաջին նախագահը հնարավորինս փորձում էր խուսափել իշխանության հետ առերեսումից` թերևս գիտակցելով, որ ժամանակը մաշեցնում է ոչ թե համաժողովրդական շարժման, այլ իշխանության ռեսուրսները: Սա գիտակցում էր նաև իշխանությունը. պատահական չէ, որ այս դեպքում ոչ թե ընդդիմադիրները գնացին Բաղրամյան փողոց, այլ ուժայինները հարձակվեցին Ազատության հրապարակի վրա` սանձազերծելով Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, որին զոհ գնաց տաս մարդ:

Մնացած դեպքերում Բաղրամյան փողոցը եղել է ծուղակ ընդդիմության համար, որը քաղաքական խոսքը, տեքստը ստորադասել է «կրիտիկական զանգվածի» պատրանքային ուժին և պարտվել է իշխանությանը ռեսուրսային պայքարի տրամաբանության մեջ: Բաղրամյան գնալը սկզբունքորեն հակասում է, այսպես կոչված, «բաց ձեռքերի» քաղաքականությանը, որովհետև էսկալացիան, ի վերջո, հանգուցալուծվելու է ցուցարարների ագրեսիվ պահվածքով և իրավապահների կրակոցներով:

1996-ին Վազգեն Մանուկյանի կողմնակիցները նույնիսկ գրավեցին խորհրդարանի շենքը, պատանդառեցին խորհրդարանի նախագահին, նրա տեղակալին, ինչին հետևեցին ուժայինների վերև արձակված կրակոցները և Մանուկյանի կողմնակիցների ձերբակալությունները: Դրամատիկ իրադարձություններից հետո Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը հայտնվեց փակուղում, հետո` քաղաքական լուսանցքում:

2004թ-ի ապրիլի 12-ին, Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներին Բաղրամյան փողոց էր տարել Վստահության հանրաքվեի պահանջը. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իրավապահները բիրտ ուժի կիրառումով ցրեցին ցույցը, գրավեցին «Հանրապետություն», ՀԺԿ, «Ազգային միաբանություն» կուսակցությունների գրասենյակները, ձերբակալեցին մեկ տասնյակից ավելի մարդկանց: Դրամատիկ դեպքերից հետո շարժումը մարեց` ի վերջո հանգեցնելով «Արդարություն» դաշինքի պառակտմանը:

Հիմա վերադառնանք այսօրվա դրամատիկ իրադարձություններին. ընդդիմությունը չունի բավարար ռեսուրսներ` փշալարերը և ոստիկանական պատնեշները հաղթահարելու, խորհրդարանի շենքը պաշարելու կամ գրավելու համար: Նույնիսկ տեսականորեն` 1996-ի նախադեպը բացառվում է: Չի կրկնվելու նաև Մարտի 1-ի արյունոտ նախադեպը, որովհետև «Մերժիր Սերժին» շարժումը չի սպառնում իշխանության գոյությանը: Իրավիճակը ավելի մոտ է 2004-ի պատկերին, հուսանք` ավելի մեղմ հանգուցալուծմամբ: Համենայնդեպս, սյսօրվա հարթակային ընդդիմությունն իր գործունեությունը կաշկանդել է անձնավորված պահանջով և կոնկրետ ժամկետների մեջ, ինչը մեծացնում է իշխանության մանևրելու հնարավորությունը: Իշխանության հիմնական խնդիրը` խորհրդարանի վաղվա նիստի բնականոնության ապահովումն է, իսկ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո շարժումը հայտնվելու է բովանդակային փակուղու մեջ` հեղափոխական պոտենցիալ չունենալու հետևանքով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում