Ալկոհոլ օգտագործող մոտ 600 հազար մարդկանց շրջանում համակցված հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական երկու անգամ նվազեցնելով ալկոհոլի օգտագործումը՝ կարելի է նպաստել հիշողության լավացմանը և օրգանիզմի արագ վերականգնվելուն: Քեմբրիջի համալսարանի գիտնականների կարծիքով՝ ալկոհոլի օգտագործման նախընտրելի չափաբաժինը շաբաթական 100 գրամն է:
Ալկոհոլային խմիչքներում էթիլ սպիրտի օգտագործման նվազեցումը նշանակալիորեն կնվազեցնի նաև սրտանոթային և հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը: Կյանքի տևողության վրա, սակայն, ի հակադրություն գիտնականների սպասելիքների, ալկոհոլային «դիետան» այնքան էլ չի ազդում: Միջինում ալկոհոլի օգտագործման կրճատումը կյանքը կարող է երկարացնել ընդամենը մի քանի տարով: