Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Սիրիայի երկնքում՝ այդ երկրի ռազմական օբյեկտներին հարվածելու ԱՄՆ-ի ծրագրերի պատճառով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Փոփոխությունները վերաբերում են այնպիսի ընկերությունների երթուղիներին, ինչպես՝ Lufthansa-ն, Air France-ը, EasyJet-ը, Kuwait Airways-ը և Middle East Airlines-ը։
Իսկ Eurocontrol-ը, որը կատարում է ԵՄ- դիսպետչերական գործառույթները, հայտարարել է, որ Սիրիայի երկնքում թռիչքներից խուսափելու խորհուրդ է տվել։
Ըստ երևույթին, շատ ընկերություններ նախընտրել են ռիսկի չդիմել և երթուղիները կազմելիս շրջանցել են Սիրիայի օդային տարածքը։