Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հուլիսի 1-ից կառավարությունը կբարձրացնի՞ կենսաթոշակները

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ եթե իսկապես Հայաստանում 7,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, ու եթե այն այս տարի պահպանվի, ապա հուլիսի 1-ից հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 2500 դրամով: Մեր մոտ 500 հազար կենսաթոշակառուների դեպքում այդ բարձրացումը  բյուջեից կպահանջի 12,5 մլրդ դրամ: Կառավարությունը 2018թ. բյուջեով նախատեսում է 100 մլրդ դրամով ավելի եկամտային մուտքեր ապահովել: Ս. Բագրատյանի խոսքով՝ մինչև հուլիսի 1-ը հնարավոր կլինի այդ 100 մլրդ-ից 40-50 մլրդ դրամն ապահովել: Այդ դեպքում արդեն կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն կստեղծվի, իսկ հուլիսի 1-ից մինչև տարեվերջ թոշակները 2500 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 6 մլրդ 250 մլն դրամ:

Ներկայացնում ենք Ս. Բագրատյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ:

– Պարոն Բագրատյան, «Ծառուկյան» խմբակցությունը նաև նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ էր ներկայացրել, ինչը կառավարությունը չի ընդունել: Ձեր կարծիքով՝ 2018թ. նախատեսված հավելյալ մուտքերը դրա համար է՞լ նախադրյալներ կստեղծեն: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ նվազագույն աշխատավարձն ընդամենը 5000 դրամով բարձրացնելու համար տարեկան լրացուցիչ 30 մլրդ դրամի անհրաժեշտություն կառաջանա:

– Մենք մեր ներկայացրած հաշվարկային մեծությունը հիմնավորված ներկայացրել ենք կառավարությանը, ու դա իր հիմքերը ունի:

– Բայց չէ՞ որ կենսաթոշակները 2500 դրամով կամ նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացնելն առանձնապես եկամտային աճ չի ապահովի թոշակառուների ու աշխատողների համար:

– Այո, բայց հանրությունը դրական սպասումներ կունենա: Եթե մենք աշխատում ենք որևէ երկրում, և այդ երկրում զարգացումը տեսանելի չէ, այն չի շոշափում մեր եկամուտները՝ աշխատելու, արարելու, ապրելու մոտիվացիա չի լինում: Նման փոքր բարձրացումը արտագաղթը կանխելու քայլերից մեկը կլինի: Այսինքն՝ կառաջանա հույսի շող, որ կարող է քաղաքացու մեջ սպասելիքներ առաջացնել, թե վաղն ավելի բարձր թոշակ կամ աշխատավարձ կստանա: Եթե մենք այսօր հայտարարում ենք, որ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում չունենք թոշակների և աշխատավարձերի բարձրացում, հուսալքում ենք առաջացնում հասարակության մեջ:

– Կառավարությունից մեկնաբանում են, որ այդ հավելյալ եկամուտներն իրենք ուղղում են արտաքին պարտքի սպասարկմանը: Դուք համամիտ չե՞ք նրանց հետ, որ այսօր պարտքի կառավարումն ավելի հրատապ ու կարևոր է:

– Նման խնդիր կա, բայց որպեսզի մենք կարողանանք հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի կարողանանք հավելյալ եկամտային մուտքեր ապահովել, պետք է հավելյալ եկամուտներն ամբողջովին պարտքի սպասարկմանը, մարմանը չուղղենք: Բյուջեի 13 տոկոսի չափով վարկերի սպասարկման խնդիր ունենք, բայց նման դեպքերում երբ մենք Արժույթի միջազգային հիմնադրամին կամ Համաշխարհային բանկին հարցը հիմնավորված ենք ներկայացնում, թե հանրությանը դրական լիցքեր փոխանցելու խնդիր ունենք և այդ նպատակով խնդրում ենք հետաձգել, վերակառուցել տվյալ պարտքը, որպես կանոն՝ այդ կառույցներն ընդառաջում են: Ես կցանկանայի, որ մեր կառավարությունը նման քայլ աներ՝ մտածելով, որ այդպիսով այս պահին առնվազն կկանխի արտագաղթի տեմպերը:

– Կարծում եք՝ կառավարության անդամները պակաս հեռատես կամ պակա՞ս հայրենասեր են, որ նման քայլի չեն գնում: Ո՞րն է դա չանելու, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու պատճառը:

– Հավանաբար տարբեր պատճառներ կան, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը տնտեսական քաղաքականության տարբեր տեսլականներն են: Բնականաբար, ցանկացած իշխանություն կցանկանա առավել հզորանալ, առավել շատ տնտեսել կամ եկամտային մուտքեր ապահովել, բայց քանի որ աշխատավարձերի կամ թոշակների բարձրացումն առնվազն երեք տարի հետո է նախատեսել, ես էլ ասում եմ՝ այսօր մենք առաջնային, տագնապային խնդիր ունենք՝ կանխել արտագաղթը: Եվ ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է կարողանանք փարատել հանրային տագնապները: Մեր ժողովուրդը լավ խոսք ունի՝ մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա: 3-4 տարի սպասելու ռեսուրս չկա, և մենք հանրությանը պետք է դրական սպասումներ փոխանցենք: Քաղաքացու համար դժվար է հասկանալ տնտեսական խնդիրները, երկրի արտաքին պարտքի սպասարկման խնդիրները, նրանք այսօրվա սպասումների մեջ են, կառավարության կողմից այսօր են ուշադրություն ակնկալում: Կառավարության ծրագիրը մինչև 2021թ. աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում, հասկանում եմ, ի վերջո՝ ռիսկային է բարձրացնել, բայց չկարողանալ ապահովել համապատասխան մուտքերը…

– Միգուցե կառավարությունը հույս չունի, որ շարունակական տնտեսական աճ կապահովի, կամ եղած 7,5 տոկոսը բովանդակալից չէ և չի կարող թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում նախատեսող եկամուտներ ապահովել:

– Ես կասկածում եմ, որ հավանաբար աճի տեմպերը չեն ապահովվելու: Եվ եթե հասարակության բարեկեցության ուղղությամբ փոքր-ինչ քայլ չենք անում, ենթադրում եմ, որ տնտեսական աճը ներառական չէ, այսինքն՝ չի ազդում ցանկացած քաղաքացու բարեկեցության վրա և տնտեսության ռեալ հատվածում չի գրանցվել: Այս դեպքում կառավարությունը որևէ կերպ չի կարողանում հիմնավորել, որ մեր բարեկեցության մեջ հանրային ընկալման ներդրումներ կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում