Վրաստանի նախագահի դուստր Աննա Մարգվելաշվիլին ծանոթացել է Բելառուսի նախագահի որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի հետ, որը ուղեկցել է հորը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ժամանակ: Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն:
Նախագահների երեխաները ծանոթացել են ի պատիվ Բելառուսի նախագահի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մատուցած պաշտոնական ճաշի ժամանակ: Միջոցառման լուսանկարները հրապարակվել են Վրաստանի նախագահի կայքում:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են Աննա Մարգվելաշվիլին և Նիկոլայ Լուկաշենկոն միմյանց ձեռք սեղմում, իսկ հետո սեղանի շուրջը նստում միմյանց դիմաց: