Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայում հետ են մղել ռուս վարձկանների հարձակումները, պատրաստվում են նոր բախումների: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ գլխավորությամբ հակաիսլամական կոալիցիայի գործողությունների ղեկավար, բրիգադային գեներալ Ջոնաթան Բրագան:
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները և նրա դաշնակիցները պատրաստվում են ապագա հնարավոր առճակատումներին: «Այդ հրետանային արկերը կարող են ընկնել և սպանել ամերիկացիներին, ուստի մենք շարունակում ենք պատրաստել մեր պաշտպանությունը»,- ասել է նա:
Բրագան հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ փետրվարի 7-ի հարձակման ժամանակ զոհվել են 200-300 ռուսական պայմանագրային ընկերության վարձկաններ: