Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Սպանության սպառնալիքի բացահայտում. ինչո՞ւ հիմա

Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա պաշտպանական ճառը իրավական տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև նա քրեական գործին, ըստ էության, չի անդրադարձել: Եթե անկեղծ լինենք, նման գործերից իրավական սպասելիքներ չկան էլ, որովհետև դատարանը, որպես կանոն, կայացնում է քաղաքականապես մոտիվացված դատավճիռ: Փոխարենն` այսօր Սեֆիլյանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որն, իհարկե, վերաբերվում է երեք տարվա վաղեմության իրադարձություններին: Սեֆիլյանն ասել է, որ 2015-ի մարտի 1-ին ինքը` «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանի միջոցով ստացել է սպառնալիք, որը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»:

Ազատազրկված գործիչը պնդում է, թե իրեն մտադրվել էին սպանել մարտի 6-ին, երբ «Հիմնադիր խորհրդարանը» ավտոերթ էր նախատեսել Գյումրի: Տարակուսելի է, որ ստանալով նման սպառնալիք` Սեֆիլյանն այն ժամանակ լռել է, մանավանդ, երբ աչքի առաջ ունեցել է, ինչպես ինքն է ասում, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի այդ օրերի սպանության փաստը:

Անմեղության կանխավարկածը հուշում է` առնվազն կասկած տակ չդնել Սեֆիլյանի այսօրվա հայտարարության օբյեկտիվությունը, մանավանդ, որ նա հնչեցրել է սպառնալիքը փոխանցողի անունը, և իրավապահ մարմինները, ցանկության դեպքում, կարող են շատ արագ պարզել խորհրդավոր այս պատմության մանրամասները: Մյուս կողմից` ինչո՞ւ է Սեֆիլյանը հիմա` երեք տարի ուշացումով, խոսում իրեն սպանելու ռուսական ծրագրի մասին: Արդյո՞ք նա մտավախություն ունի, որ դատավարության ավարտից հետո իր կյանքին վտանգ է սպառնում, մանավանդ, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ, անհրաժեշտության դեպքում, ռուսների ձեռքերն անգամ Լոնդոն են հասնում, թե՞ Սեֆիլյանն այլ մոտիվ ունի:

Մյուս կողմից` ինքնին հասկանալի է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի հայտարարության քաղաքական էֆեկտը հիմա խամրում է առնվազն երկու հանգամանքի պատճառով: Կարող է տպավորություն ստեղծվել, որ իրեն 11 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազի միջնորդությունից հետո, Սեֆիլյանը կորցրել է առաջիկայում ազատության մեջ հայտնվելու բոլոր պատրանքները և, ըստ էության, վա-բանկ է գնում` սեփական անձի կարևորության շուրջ ստեղծելով առասպել: Կասկած չկա, որ իշխանությունները հենց այս համատեքստում են մատուցելու Սեֆիլյանի հայտարարությունը:

Իհարկե, կա նաև հանրային ընկալման խնդիր. 2016-ի ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձություններց հետո հասարակության մի ստվար զանգված Սեֆիլյանին և նրա կողմնակիցներին ասոցացնում է ահաբեկչության հետ և այս ֆոնին դժվար է մարսել, որ Սեֆիլյանն ինքն է Ռուսաստանին մեղադրում իր անձի դեմ ահաբեկչություն պլանավորելու մեջ: Արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հայտարարությունն ուներ նաև ընթացիկ քաղաքական բաղադրիչ: Գուցե նրան վհատեցնում, հեւսահատեցնում է իր համակիրների սակավամարդությունն Ազատության հրապարակում, և նա որոշել է, այսպես ասած, մոբիլիզացնել իր կողմնակիցներին:

Իհարկե, այս վարկածն էլ գոյության իրավունք ունի, սակայն քաղաքական կյանքը ակիվացնելու նման շարժառիթները վաղուց չեն աշխատում, որովհետև հասարակությունը բոլորից լավ գիտի իրավիճակի «էպիկրիզը»` նրան լուծումներ են անհրաժեշտ: Բոլոր դեպքերում` Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հայտարարությունը լուրջ քննության անհրաժեշտություն ունի. փորձը ցույց է տալիս, որ Մոսկվայի սպառնալիքները վաղեմության ժամկետ չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում