«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս երկկողմանի հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և Վրաստանի հետ գործող քաղաքական և տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը՝ բարձր մակարդակով»,– այս մասին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և հետագա համագործակցության հեռանկարները։
Սուլեյման Սոյլուի խոսքերով՝ վրացի գործընկերոջ հետ այսօր ստորագրված հուշագիրը ուղղված է այդ համագործակցության ամրապնդմանը։