Ազատության հրապարակում տեղի ունեցածը մոբիլիզացնող չէ, անիմաստ հավաք է, բայց մոբլիզացնել կարելիէ հասարակությանը, որը պատրաստ է մոբիլիզացմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«25 տարվա ընթացքում ընդդիմությունը չկարողացավ հաջողության հասնել: Կազմակերպիչները սայթաքել են ամենակարևոր հարցում: Հասարակության որակական կազմի փոփոխություն է պետք: Ընդդիմությունը լուսնից չի իջել, հասարակությունից է դուրս եկել: Ընդդիմությունը իր նպատակին չի կարող հասնել, նրանց դրածը ժամանակավոր խնդիր է և նրանք պարտվելու են»,-նկատեց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ իշխանության նկատմամբ ոչ թե ատելություն է, այլ անտարբերություն․ «Հասարակությունը ընդդիմության զարգացման վեկտորը չի տեսնում: Քաղաքացին տեսնում է, որ ընդդիմությունը միասնական չէ: Իսկ ամենակարևոր խնդիրը, որ այսօրվա ընդդիմության մոտ աշխարհաքաղաքական հստակեցում չկա»: