Իրավիճակներ են եղել, որ եթե այդ ժամանակ այդպիսի միջամտություն չլիներ, մենք բոլորովին այլ վիճակների առաջ կանգնած լինեինք: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Բարձրագույն խորհրդի անդամ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին:
«Մարտի 1-ը եղավ մեր երկրի ամոթալի էջերից մեկը և դա ողբերգություն էր նաեւ: Մենք ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե այդ միջամտությունները չլինեին»,-ասաց նա: