Վերջերս համացանցում լուրեր են տարածվե, որ Apple-ը դիտարկում է ամերիկյան Snap Inc. ընկերությունը գնելու հնարավորությունը, ում պատկանում են «Snapchat»-ը, «Spectacles» խելացի ակնոցները, «Bitmoji» և «Zenly» ծառայությունները:
Չնայած այն փաստին, որ վերջերս օգտվողներից շատերին վանել են Snapchat-ի ինտերֆեյսի փոփոխությունները, Snap-ը հնարավորություն կտար Apple-ին`դառնալու շատ տարածված մեսինջերի սեփականատերը: Snapchat-ի ամենօրյա օգտագործողների թիվը 2017թ. վերջին կազմել է 187 միլիոն:
Իր հաշիվներում 300 միլիարդ դոլար ունեցող Apple-ի համար մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ այդ գնումն իրականացնելը կործանիչ չի լինի: Մինչ այժմ Apple-ի ամենաթանկ ձեռքբերումը եղել է 2014թ. Beats-ի գնումը՝ 3 միլիարդ դոլարով: