Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»

Փաշինյանը որոշել է, Փաշինյանը կկատարի. «Ելք»-ը փլուզման եզրի՞ն

Սերժ Սարգսյանի ՝ վարչապետ դառնալու հնարավոր համակարգը ընդդիմադիր դաշտի մի մասը համարում է համախմբման օրակարգ և անհրաժեշտություն։ Ավելին՝ կա տեսակետ, որ դա կարող է վերջնականապես լցնել ժողովրդի համբերության բաժակը և պոռթկման առիթ դառնալ։ Ընդ որում նման սցենար չեն բացառում ոչ միայն արտախորհրդարանական ավելի ռադիկալ տրամադրված քաղաքական ուժերն ու գործիչները, այլ նաև խորհրդարանական «Ելք» դաշինքի մի մասը։ Դաշինքում առայժմ այս հարցի շուրջ քննարկումներ են տարվում։ Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը օրերս մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ չի բացառվում, որ «Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում թողնի միայնակ։

Քաղաքագետները տարակարծիք են՝ արդյոք նման սցենարը կդառնա դաշինքի տրոհման պատճառ, թե ոչ։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դա դաշինքի հետագա գործունեության վրա ոչ մի էական ազդեցություն չի ունենա։ Ըստ Բաղդասարյանի՝ դաշինքը կպահպանվի, և այդ որոշումը պառակտման պատճառ չի լինի. «Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ բացատրեց, թե իրական խնդիրը որն է։ Նախ և առաջ, ես չեմ կարծում, թե փողոց դուրս գալով Նիկոլ Փաշինյանը հստակ նպատակ է դրել իր առջև։ Խնդիրը նպատակը չէ, խնդիրը քաղաքական դաշտում դիրքավորումն է։ Իսկ քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում լինել հիմնական ընդդիմադիր ուժ և այդ առումով նա ճիշտ քայլ է անում, այսինքն՝ քայլն անում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավաստիացնում է ՝ մենակ կամ դաշինքով հանդես գալը հաջողության հասնելու հարցում մեծ նշանակություն չի ունենա. «Երկու դեպքում էլ հնարավորությունը փոքր է։ Նիկոլը մենակ կգնա, թե «Ելք» դաշինքի հետ միասին՝ դրանից հաղթանակի հասնելու շանսերը չեն ավելանա, որովհետև գնացքն արդեն գնացել է և պայքարն անիմաստ է։ Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է այնտեղ պայքարելու, հո չի՞ գնում, որ հաղթանակի հասնի, գնում է հայտ ներկայացնի, որ առաջիկա հինգ տարիներին հիմնական ընդդիմադիրն ինքն է լինելու։ Նա գնում է ներկայացնելու այդ հայտը և ճիշտ է անում»,- եզրափակեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այլ կարծիք ունի։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակ միայնակ «գործուղվելու» հնարավոր սցենարը կպառակտի «Ելք» դաշինքը. «Սա երևի առաջին դեպքն է, երբ «Ելք» խմբակցությունում բացահայտ պառակտում է տեղի ունենում։ Իհարկե սա մեծ խնդիրներ կստեղծի «Ելք»-ի համար ապագայում։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում քաղաքական դաշինքների երկարատև գործունեությունն անհնար է։ Մի քանի կուսակցություններ մտնում են դաշինքի մեջ, որոշակի հաջողություններ գրանցում, իսկ հետագայում պառակտվում։ ԱԺ ընտրություններից 11 ամիս է անցել և մենք տեսնում ենք պառակտման առաջին ծիլերը «Ելք» դաշինքում։ Նրանք չունեն ընդհանուր ռազմավարություն, ամեն քաղաքական ուժ իր թիմով առանձին ռազմավարություն է որդեգրում ու իրենց նախատեսած սցենարով են ընթանում։ Ապագայում հնարավոր է, որ «Ելք» դաշինքի քաղաքական ուժերը միաձայն քվեարկություններ չանեն, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ը օրենսդրական մի նախաձեռնությանը մի տարբերակով քվեարկի, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մեկ այլ, նույնն էլ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը»։

Համբարյանը շարունակում է. «Ապագայում «Ելք»-ը կարող է դե յուրե փլուզվել։ Սա պառակտման առաջին ապացույցն է, «Ելք»-ի ներկայացուցիչները փաստորեն ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանին չեն աջակցելու, որն էլ ապագայում կպատասխանի իրենց, կարող է հայտարարել, որ «Ելք»-ում ինքն ու իր կուսակցությունը առանձին դիրքորոշում ունեն ու առանձին քաղաքականություն են վարելու։

Քաղաքագետը հավելում է՝ նման պահվածքը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին, որը միշտ էլ աչքի է ընկել իր կտրուկ որոշումներով. «Չմոռանանք, որ նա ավելի շատ անհատ քաղաքական գործիչ է և երկար չի կարողացել համագործակցել քաղաքական ուժերի հետ։ Նրան պարփակել մեկ խմբակցության ու դաշինքի մեջ ու պարտադրել, որ ենթարկվի ընդունված կանոններին՝ հնարավոր չէ։ Նա միշտ էլ ըմբոստ է եղել ու առաջնորդվել է իր սկզբունքներով։ Զարմանալի չէ, որ հիմա տեղի է ունենում նույն գործընթացը։ Պարոն Փաշինյանը որոշել է և կատարում է՝ բացարձակ հաշվի չառնելով «Ելք» դաշինքի մյուս ուժերի ներկայացուցիչների կարծիքն այս հարցի վերաբերյալ»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում