Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

JMCC: «Պաղեստինն առանց Երուսաղեմի» տարբերակի հետ համաձայն է արաբների 3%-ը

Երուսաղեմի ԶԼՄ–ների և հաղորդակցության կենտրոնի (JMCC) անցկացրած հարցումը պաղեստինյան արաբների վերաբերմունքի լուրջ տեղաշարժ է բացահայտել արաբա–իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հարցի նկատմամբ։

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 96,1% մերժել են պաղեստինյան պետություն ստեղծելու տարբերակը, եթե նրա մայրաքաղաքը Երուսաղեմը չդառնա։ «Պաղեստինն առանց Երուսաղեմի» տարբերակի հետ համաձայնելուն պատրաստ է հարցվածների միայն 3%–ը:

Հարցումը ցույց է տվել նաև, որ զգալիորեն նվազել է պաղեստինյան արաբների կողմից «երկու ժողովուրդների համար երկու պետություն» սկզբունքի աջակցությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմք։

Հարցումը նաև վկայում է, որ պաղեստինյան հասարակությունը գնալով ավելի քիչ է հավատում Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների դրական ելքին և ավելի հակված է անկախության նվաճման ուժային սցենարին։

Հարցվածների 71,4%-ը գտնում է, որ ԱՄՆ–ն չպետք է լինի Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների նախընտրելի միջնորդը։ Նրանցից 25,4%-ը հայտարարել են, որ որպես միջնորդ նախընտրում են Եվրամիությանը, 22,4%-ը այդ դերում տեսնում է ՄԱԿ–ին, 10,7%-ը միջազգային քառյակին՝ իր ներկայիս կազմով (ԵՄ, ՄԱԿ, ԱՄՆ և Ռուսաստան)։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի գործունեությունից բավարարվածների թիվը նույնպես ընկել է։ Նրա աշխատանքին դրական գնահատական է տվել հարցվածների 39,1%-ը։ 2016-ի հուլիսին այդ թիվը 44,6% է եղել։

Հարցվածների 30,7%-ը հայտարարել են Պաղեստինում խոսքի ազատության բացակայության մասին, 2016-ի հուլիսին այդ թիվը 23,4% է եղել։ 17,5%-ը գտնում է, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է իշխանությունների կողմից։

Հարցումն անցկացվել է 2018 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ Հարցմանը 1200 մարդ է մասնակցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում