Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռեյտինգային ընտրակարգի վերացումը կվտանգի ընդդիմության գոյությունը

«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մի օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում էր փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, և ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Խմբակցության ներկայացուցիչները, և հատկապես նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը, բոլորին բացատրում էին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում խորհրդարան են գալիս ոչ քաղաքական ինդիվիդումները, մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ, բայց շատ փող ունեն: Նրանք այդ փողը բաժանում են ընտրողներին, գնում ընտրողների ձայները և դրա հաշվին հայտնվում խորհրդարանում: Բավարար է ընտրակարգը փոխվի, այդ մարդիկ այլևս շահագրգռված չեն լինի փող բաժանել, և այդպիսով ընդդիմությունը ավելի շատ ձայն կստանա, և գուցե ընտրություններով հաղթի իշխանությանը: «Ծառուկյան» դաշինքի այդ նախաձեռնությունը պաշտպանեցին «Ելք»-ը և կիսատ-պռատ՝ ՀՅԴ-ն, որովհետև նրանք էլ են դժգոհ ընտրության արդյունքներից և համոզված են, որ պատճառը ռեյտինգային ընտրակարգն է: ՀՀԿ-ն դեմ է ընտրակարգը փոխելուն, և այդ պատճառով այդ նախագիծը մերժվեց ինչպես պետաիրավականի նիստում, այնպես էլ կմերժվի խորհրդարանի լիագումար նիստում: Բայց արդյոք ընտրակարգի փոփոխությունը կարող է ինչ-որ բան տալ ընդդիմությանը, կամ ՀՀԿ-ին զրկել փողի միջոցով ձայներ առնելու հնարավորությունից: Կարծում ենք, որ դա ամենաքիչը միամտություն է, եթե ոչ մոլորություն: Ահա թե ինչու:

Մի պահ պատկերացնենք, որ ընտրակարգը փոխվել է, և ընտրողը ձայն է տալիս միայն կուսակցությանը: Կարո՞ղ է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դադարելու են փող բաժանել: Իհարկե ոչ, որովհետև ընտրակարգի փոփոխությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծում փողով ձայներ գնելու համար: Կարող են հակադարձել, որ այդ դեպքում չկա փող բաժանողների անձնական շահագրգռվածությունը, որ նրանք պատճառ չունեն կաշվից դուրս գալու և իշխանության առաջին դեմքին ապացուցելու, թե որքան լավ են իրենք աշխատել: Բայց փող բաժանողների աշխատանքի արդյունավետությունը դժվար չէ վերահսկել անգամ պարզ համամասնականի դեպքում, որովհետև յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի համար, յուրաքանչյուր թաղային հեղինակություն՝ իր թաղի, մարզպետ՝ իր մարզի համար: Փող բաժանողներին կարող են կցել որոշ թվով ընտրատեղամասերի, և այդ տեղամասերում արձանագրված արդյունքով դատել արդյունավետության մասին: Վերահսկողության մեխանիզմը և կատարված աշխատանքի արդյունավետությունը ստուգելու առումով գործող համակարգը իհարկե կատարյալ է, բայց եթե դա էլ չլինի, միևնույն է, փողով ձայն գնելու մեխանիզմը արդյունավետ կաշխատի, եթե դա արվում է իշխանության թողտվությամբ և հանուն իշխանության վերարտադրության:

Ճիշտ է, պարզ համամասնական համակարգը խոչընդոտներ կստեղծի Հանրապետականի համար, բայց այն ավելի մեծ խնդիր կդառնա նաև մյուս կուսակցությունների համար: Որքան ձայն կստանար «Ելք» դաշինքը, եթե ընտրությունները լինեին պարզ մեծամասնական ընտրակարգով, ավելի շա՞տ, քան ստացել է ընտրություններում, թե՞ ավելի քիչ: Կարելի է կարծել, որ ավելի քիչ, որովհետև եթե կա միայն մեկ ցուցակ, և այնտեղ տեղերն ի սկզբանե բաշխված են, ապա այդ ցուցակի ներքևի համարները չեն աշխատելու ցուցակի համար առավելագույն ձայներ ապահովելու համար, որովհետև գիտեն, որ իրենք պատգամավոր ընտրվելու ոչ մի հեռանկար չունեն: Ռեյտինգային ընտրակարգը ապահովում է, որ ընդդիմադիր կուսակցությունները և դաշինքները ներկայացնեն առավել թվով թեկնածուներ, այդ թեկնածուներից յուրաքանչյուրը համախմբում է իր ազգականներին, մտերիմներին, նախկին համադասարանցիներին ու համագյուղացիներին և նրանց ձայների գումարը արդեն որոշակի թիվ է կազմում: Սեփական թեկնածու ունենալու հանգամանքը թույլ չի տալիս այդ մարդկանց փող վերցնել և քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Եթե սեփական թեկնածուի ֆակտորը վերացվի, ապա մարդը ավելի հեշտությամբ կծախի իր քվեն, մտածելով, որ եթե իր եղբոր կամ ընկերոջ օգտին չի քվեարկելու, նրա օգտին տված ձայների քանակը մեծ չի լինելու, ինչ իմաստ ունի քվեարկել այն կուսակցության օգտին, որը իրեն փող չի տալիս: Չի բացառվում, որ եթե ՀՀԿ-ն համաձայնվի պարզ համամասնական ընտրակարգի, և հաջորդ ընտրությունները անցկացվեն այդ ընտրակարգով, ու դարձյալ գործի մարդկանց գնելու փորձված մեխանիզմը, ապա ոչ իշխանական կուսակցությունները ավելի քիչ ձայն ստանան, քան 2017-ի ընտրություններում: Պետք է նկատի ունենալ, որ հաջորդող չորս տարիների ընթացքում ՀՀԿ-ն մեծացնելու է իր ընտրազանգվածի, այսինքն՝ աղքատների և ձայն ծախողների քանակը:

Քանի դեռ Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշվում է ադմինիստրատիվ ռեսուրսի գործադրմամբ, քանի դեռ իշխանությունը ունի փող բաժանելու մոնոպոլիա, իսկ մյուս կուսակցություններին կարող է թույլ տալ բաժանել այնքան, որ չվտանգեն իր հաղթանակը, որևէ ընտրակարգ չի կարող արդար ընտրությունների երաշխավոր լինել, կամ նույնիսկ նվազագույն չափով խոչընդոտել ընտրակեղծիքի իրականացմանը:

Փորձերը Ընտրական օրենսգրքի բարեփոխումների միջոցով հասնելու արդար ընտրությունների անցկացմանը, իրականացվում են արդեն 20 տարուց ավելի, և բոլոր բարեփոխումները այդպես էլ ոչ մի արդյունք չեն տվել, որովհետև պարզվել է, որ իշխանությունը հաղթում է անգամ ամենաբարեփոխյալ օրենսգրքի պայմաններում: Այնպես որ, իմաստ չունի հերթական անգամ գնալ նույն ճանապարհով, երբ ի սկզբանե հայտնի է, որ այն տանում է փակուղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում