Ամերիկյան Ջորջիա նահանգում ռանչոյի աշխատակիցը այծին կոկաին և վիսկի է տվել։Դրա համար նրան ձերբակալել և բանտ են նստեցրել։
28-ամյա Սերջիո–Պալոմարես–Գուզմանին տեսագրությունն է մատնել, որը նա հրապարակել է համացանցում։ Տեսագրության մեջ նա բռնում է այծի կոտոշներից, իսկ մյուս տղամարդը նրա քթանցքները թմրանյութ է մտցնում։ Այնուհետև ընկերները ստիպելով բացում են կենդանու բերանը և ալկոհոլ են խմեցնում նրան։
Օգտատերերը մինչև հոգու խորքն ազդվել են տղամարդկանց վարքից և տեղեկացրել են Գուինետ նահանգի շերիֆին, որտեղ գտնվում է ռանչոն։ Պալոմարես–Գուզմանը ձերբակալվել է՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Նրան նույնիսկ երկրից արտաքսում է սպառնում։ Մյուս տղամարդու ինքնությունը պարզվում է։ Այծին տեղափոխել են Գուինետ նահանգի կենդանիների կացարան, որը զբաղվում է կենդանիների փրկությամբ։
https://www.youtube.com/watch?time_continue=44&v=7E4aOZ-nvCQ