Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը իր ելույթում նշեց, որ որոշել է արձագանքել բանախոսներից մեկի անպատասխանատու հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում ներկայացված են 700-ից ավելի հայցեր մեր բոլոր փախստականների անունից, և այդ բոլոր գործերը քննվելու են. «Եվրոպական դատարանի պրակտիկային լուրերի մակարդակի էլ ծանոթ լինելու դեպքում որևէ մեկը չէր կարող նման հայտարարություն անել»:
Անդրադառնալով Արման Մելիքյանի այն հայտարարությանը, թե «Իրավական» ուղի ՀԿ-ին 2 մլն դոլար է տրվել, և այդ մարդիկ ընտրել են գործերն ու ուղարկել դատարան, Գևորգ Կոստանյանը ընդգծեց, որ եթե բանախոսը պնդում է տեղեկատվության հավաստիությունը, թե ինչ-որ ՀԿ գումար է ստացել, ապա ինքը դա ընդունում է որպես հանցագործության մասին հաղորդում:
Մանրամասները՝ տեսանյութում: