Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կոչ է արել հայրենակիցներին հրաժարվել պահպանակների օգտագործումից։ Երկրի առաջնորդը հայտարարել է, որ դա տհաճ է, և համեմատել է անվտանգ սեքսը թղթով փաթաթված կոնֆետ ուտելու հետ։
Վիճելի հայտարարությունը Դուտերտեն արել է Ֆիլիպինների բնակչության չափազանց մեծ աճի քննարկման ժամանակ։ Նախագահը խոստովանել է, որ ժողովրդագրական աճն անհրաժեշտ է կանգեցնել, սակայն առաջարկել է դրա համար կիրառել հակաբեղմնավորման այլ մեթոդներ՝ հաբեր, ներարգանդային պարույր, ներարկումներ։
Պահպանակների էֆեկտը ցույց տալու համար նա բերանն է դրել փաթեթավորված կոնֆետ։
Ըստ Ֆիլիպինների առողջապահության դեպարտամենտի զեկույցի՝ երկրում դիտվում է ՄԻԱՎ-ով հիվանդացության կտրուկ աճ։ Վերջին տասնամյակում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն ավելացել է 3000 տոկոսով։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում պահպանակներից հրաժարվելու կոչը «հանցավոր է և անպատասխանատու»։