ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ուսուցիչը պարապմունքների ժամանակ ձյուդոյի հնարք է կիրառել աշակերտի նկատմամբ և հեռացվել դրա համար։ Այս մասին գրում է New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին։ Տուժած 12-ամյա Խոսե Էսկուդերոն հայտնել է ոստիկաններին, որ փոխարինող ուսուցիչ Փոլ Ստենետը դասի ժամանակ վերցրել է իր կոնֆետները։ Պարապմունքից հետո տղան փորձել է դրանք հետ վերցնել և դնել ուսապարկում, սակայն ի պատասխան՝ տղամարդը նրան գլխիվայր գցել է հատակին։
https://www.facebook.com/heidy.escudero/videos/1722364914486868/
Տեսանյութը Facebook-ում հրապարակել է տղայի մայրը։ Նա պատրաստվում է դատի տալ ոչ միայն ուսուցչին, այլև դպրոցին։
Դպրոցի տնօրինությունը Ստենետի գործողություններն անվանել է անընդունելի և հայտնել, որ հեռացրել է նրան։