Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

Սարգսյան-Կարապետյան հանդիպում. յոթ օրվա վկաները

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին իր որոշման մասին հայտնելուց հետո, որ պատրաստ է առաջադրվել, հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպումը հետաքրքրական է ինքնին, սակայն ուշագրավ է դառնում այն, որ Արմեն Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է արդեն որոշում կայացնելուց հետո, ոչ թե դրանից առաջ, երբ հանդիպումներ էր ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի տարբեր շրջանակների, խորհրդարանական խմբակցությունների հետ:

Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր. օրինակ՝ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում կայացնելու համար Արամ Գասպարի Սարգսյանի հետ հանդիպում է, որը հայտնի չէ, թե ինչ դերակատարում ունի ներկայիս գործընթացներում, կամ Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպում է, որը չի կարողացել հաղթահարել խորհրդարանական 5 տոկոսի արգելքը, իսկ ահա պաշտոնապես՝ մոտ 80 տոկոս, իսկ ոչ պաշտոնապես մոտ 20-25 տոկոս վարկանիշ ունեցող և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի հետ, վերջնական որոշմանն ընդառաջ, չի հանդիպում:

Հենց այդ հանգամանքը ավելի հետաքրքիր է դարձնում Սերժ Սարգսյանին իր որոշման մասին հայտնելուց հետո Կարեն Կարապետյանի հետ հանդիպելը: Արդյոք Սերժ Սարգսյանի հորդորով կամ հանձնարարությա՞մբ է տեղի ունենում այդ հանդիպումը: Ինչո՞ւ է առաջացել այդպիսի հանդիպման անհրաժեշտություն, ո՞րն է եղել դրա նպատակը կամ իմաստը, եթե Արմեն Սարգսյանի համար առաջիկա զարգացումներում Կարեն Կարապետյանի դերակատարումը կարծես թե բավականին ցածր է, գոնե առերևույթ:

Համենայնդեպս, Սարգսյանը ներկայումս ունի խորհրդարանում առաջին փուլով անցնելու խնդիր, որտեղ կարևորը «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է: Բայց, օրինակ, Ծառուկյանի հետ առանձին հանդիպում Սարգսյանը չունեցավ, թեև ինքը՝ Ծառուկյանը, հայտնել էր այդպիսի մտադրության մասին: Կլինի՞ այդպիսի հանդիպում մինչև մարտի 2-ի քվեարկությունը, թե՞ ոչ:

Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանն իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից հետո, երբ Կարեն Կարապետյանը ներկայացրած կլինի Սահմանադրության պահանջով թելադրվող հրաժարականը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո: Այսինքն՝ Արմեն Սարգսյանը գործելու է փաստորեն նոր վարչապետի ժամանակահատվածում, իսկ այստեղ Կարեն Կարապետյանի շանսերը թերևս նվազում են օրեցօր՝ համենայնդեպս դատելով Սերժ Սարգսյանի քայլերի տրամաբանությունից:

Բայց կա մի նրբերանգ՝ ապրիլի 9-ից մինչև ապրիլի 17-ը, երբ կլինի նոր վարչապետի ընտրությունը, իշխանությունը լինելու է հետաքրքիր իրավիճակում՝ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ և չի լինելու վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը կլինի ժամանակավոր պաշտոնակատար: Ու թեև գործնականում շատերն են համարում, որ այդ յոթ օրը կլինի զուտ պայմանականություն կամ ֆորմալություն, այդուհանդերձ յոթ օր իշխանությունը կախված կլինի օդից, և այստեղ արդեն թե նորընտիր նախագահի, թե ժամանակավոր պաշտոնակատար վարչապետի պահվածքը, փոխհարաբերությունը, քայլերը դառնում են թերևս բավականին էական:

Ահա այդ տեսանկյունից Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը պարունակում է իսկապես ուշագրավ ինտրիգ: Այդ հանդիպումը Սերժ Սարգսյանի համար երաշխիքնե՞րն է մեծացրել, որ յոթ օրը չի լինի տագնապային, թե՞ հակառակը, և հենց այդ պատճառով են Սարգսյանն ու Կարապետյանը հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, այսպես ասած, վերջնական որոշիչ հանդիպումից հետո, ոչ թե առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում