Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Սաակաշվիլու համար Երևանում լավ փիառ եղավ․ Հեղափոխական տրամադրության տարածումը ձեռնտու չէ ՀՀԿ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Վերջապես տեղի ունեցավ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Ըստ Ձեզ՝ սա քայլ էր ուղղված Վրաստանի՞ն, թե՞ Մոսկվային կամ հենց Պուտինին՝ հաշվի առնելով Սաակաշվիլիի և Պուտինի ունեցած հարաբերությունները:

-Նախ ուզում եմ մեկ բան հստակեցնենք: Ըստ էության՝ այս պահին չունենք փաստական ապացույց, որ իշխանությունների կողմից ուղիղ ճնշումներ են եղել գրքի շնորհանդեսն արգելելու հետ կապված: Թարգմանիչն ինքը ենթադրությունների մակարդակում էր խոսում: Չարենցի տուն-թանգարանի դեպքում տեխնիկական պատճառաբանվեց խնդիրը, «Նոյան տապանի» պարագայում ավելի անհասկանալի էր, և դա էլ հենց հիմք տվեց կառչելու, որ քաղաքական ճնշում կա: Տեսակետներն այն մասին, որ Վրաստանի իշխանությունների հետ է կապված, կամ Մոսկվային «նյարդայնացնելու» պատճառ կարող է լինել, էլի շահարկումների մակարդակում է, բայց մի բան հստակ է. Հայաստանում բավարար քանակությամբ Սաակաշվիլիով հիացողներ և Սաակաշվիլիին չսիրողներ կան: Ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնել, որ հեղափոխական տրամադրության տարածումը, իհարկե, ձեռնտու չէ ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, բայց այնպես չէ, որ բոլոր հրատարակչությունները կամ բոլոր այն տեղերը, որտեղ հնարավոր էր այդ շնորհանդեսն անել, արգելել էին: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել էր, որ ինքը պատրաստ է դա անել: Խոսակցություն էր եղել, և կարծես գնի հետ կապված անհամաձայնություն կար: Իսկ եթե իշխանությունների ճնշումներն էլ կային, ապա չէին թողնի, որ շնորհանդես անեն նաև փաբում: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ եղել են այդպիսի ճնշումներ, ապա այդ գրքի համար բավականին լավ PR եղավ, որովհետև, եթե այն պարզապես հայտնվեր գրախանութներում, այդքան մեծ արձագանք թերևս չէր ստանա, ուստի, ինչ-որ իմաստով գրքի պոպուլյարիզացիայի տեսանկյունից սա հակառակ էֆեկտ ունեցավ, եթե կար այդպիսի նախնական մտայնություն: 250 օրինակով տպագրված գիրքը օրերի, եթե ոչ օրվա ընթացքում վաճառվելու է և վերահրատարակման է գնալու: Միակ ասելիքս այն է, որ հայ-վրացական տարածքում սկանդալային դարձնելու գնով թող այդպիսի փիարներ չլինեն:

Տեսակետ կա, որ ավտորիտար իշխանություններն արգելելու են հեղափոխության ցանկացած, ուղղակի կամ անուղղակի, քարոզչություն, իսկ Սաակաշվիլիի գիրքը հենց այդ ժանրի մեջ է՝ հաշվի առնելով գրքում Վարդերի հեղափոխությունը, Ուկրաինային, Ղրիմին անդրադարձը և այլն: Կիսո՞ւմ եք արդյոք այս տեսակետը:

-Իհարկե, որևէ հեղափոխական կամ ըմբոստ դրսևորում գործող իշխանությունների համար ձեռնտու չէ, քանի որ այս պահին իրենք իրենց շարունակականությունն են փորձում ապահովել, բայց Սաակաշվիլիի գիրքը, այսպես ասած, հեղափոխության ձեռնարկ չէ, որը վերցնելու էին և կարդային և, սրանով ոգեշնչված, հեղափոխություն իրականացնեին: Սաակաշվիլիի իշխանությունը որքան էլ, այո, հեղափոխական ալիքի վրա է եկել, իր գլխավորած հեղափոխությունից հետո Սաակաշվիլին նաև բավականին բացասական դերակատարություն է ունեցել: Ես գիրքը չեմ կարդացել, բայց վստահ եմ, որ այդ հատվածի մասին իր կողմից դժվար թե լուրջ անդրադարձ լինի: Այնպես չէ, որ Հայաստանի գրախանութներում չկան հեղափոխական կերպարների մասին կամ գործունեության մասին գրքեր: Բայց այն, որ չի բացառվում Հայաստանում որևէ շնորհանդես արգելվի, փաստ է: Այս դեպքում մենք չունենք փաստական ապացույց, որ իշխանությունների ճնշումների արդյունքում էր, որ արգելեցին Չարենցի տուն–թանգարանում և «Նոյան տապանում» այդ շնորհանդեսը, բայց ունենք փաստական ապացույց, որ արգելվեց ստալինյան բռնաճնշումների մասին ցուցահանդեսը Թումանյանի թանգարանում: Ստալինի կերպարի վերարժևորումը այսօրվա Ռուսաստանում և նրա դեմ ուղղված որևէ հնարավոր դրսևորում Մոսկվայում, բնականաբար, սրերով է ընդունվելու, որովհետև այնտեղ պաշտոնական մակարդակում նա, ըստ էության, հերոսացվում է, կամ առնվազն ներկայացվում որպես դրական կերպար:

Տեսակետ կա, որ Սաակաշվիլիի գիրքը Պուտինի ճաշակով չէ և գուցե նրան հաճոյանալո՞ւ դրսևորում է:

-Վստահ չեմ, թե նման ուղիղ կապ կա, չնայած, իհարկե չի բացառվում: Սակայն եթե այդպես էր, ապա ենթադրում եմ, որ ճնշումներ կարող էին լինել նաև փաբում շնորհանդես անելու դեպքում: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ սա վերևից եկած արգելք է եղել հնարավոր «նեղացողներից» խուսափելու համար, կամ` գրքի բովանդակությանը դեմ, ապա այս կերպ «Ուժերի զարթոնք»-ի հանրայնացմանն ընդամենը նպաստել են, ուստիև` առնվազն վատ հաշվարկ են արել:

 –Իշխանության ներկայացուցիչներից Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ անարգանքի սյունին կգամի այն հաստատությանը, որտեղ կտեսնի հայատյաց Սաակաշվիլու գիրքը: Մասնավորապես նշվեց, որ Վրաստանի նախկին նախագահը իր պաշտոնավորման շրջանում հակահայկական քաղաքականություն է վարել:

-Վաստանում բավականին մեծ հայկական համայնք կա, այստեղ էլ կարծիքները միարժեք չեն, բայց այդ նույն Շիրակ Թորոսյանը, կարծես, չէր խոսում անարգանքի սյանը գամելու մասին, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում