Կիևի դատախազությունն Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին կանչել է հարցաքննության, որը տեղի կունենա փետրվարի 12-ին։ Պատճառ է հանդիսացել էքստրադիցիոն ստուգումը՝ կազմակերպված Վրաստանի հարցումով։
«Նա կանչվել է ժամը 11:00-ին»,-հայտարարել է գերատեսչության մամլո քատուղար Նադեժդա Մաքսիմեցը RIA Novosti-ի հետ զրույցում։
Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ որևէ ծանուցագիր իրենք չեն ստացել։
Հիշեցնենք, որ վրացական կողմը սպասում է Սաակաշվիլիին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ Ուկրաինայի որոշմանը։