ԱԺ-ն քննարկում է Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու դեպքում մարդիկ էժան գնով կգնեն 20 տարվա ձախակողմյան մեքենաներ. «Դա ավելի վտանգավոր է»:
Նրա խոսքով՝ Վրաստանում, օրինակ, թույլ են տալիս և՛ աջ ղեկով, և՛ ձախ ղեկով մեքենաները. «Ես չեմ ասում նույնը մեզ մոտ կրկնենք, քավ լիցի, բայց պետք է ողջամիտ լուծում գտնել»: