Facebook ընկերությունը պետք է վճարի արժանահավատ և որակյան տեղեկատվություն հրապարակող հեղինակավոր ԶԼՄ-ներին, եթե սոցցանցը տեղադրի նրանց կոնտենտն իր էջերում։ Նման առաջարկով է հանդես եկել հայտնի ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը։
«Facebook-ն ու Google-ը ժողովրդականացրել են կեղծ լրատվական աղբյուրները՝ կիրառելով ալգորիթմներ, որոնք շահութաբեր են այդ հարթկաների համար, սակայն, ըստ էության, անհուսալի»,-ասվում է Մերդոկի հայտարարությունում, որը հրապարկվել է նրան պատկանող News Corp կոնգլոմերատի կայքում։
Ինչպես կարծում է մագնատը, չնայած Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կողմից ձեռնարկված ջանքերին, սոցցանցին պակասում է թափանցիկությունն ու քաղաքական անաչառությունը։
Ուրբաթ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ի օգտատերերը շուտով անձամբ կազդեն սոցցանցում նորությունների որակի վրա՝ դրանց աղբյուրների հավաստիության գնահատման ուղիով։