Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Սարգսյանների եռապետությո՞ւն, թե՞ կլինի «սեպ»

Սերժ Սարգսյանն այսօր ըստ էության պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին, ինչպես նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ազդարարել էր կուսակցության խոսնակը: Այդ թեկնածուն Արմեն Սարգսյանն է՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, Հայաստանի նախկին վարչապետը: Սակայն Սերժ Սարգսյանի հետ նրա զրույցը գոնե ֆորմալ առումով հիմք չի տալիս խոսելու պաշտոնական առաջադրման մասին:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրում վերջնական որոշման համար: Սերժ Սարգսյանն էլ նրան հորդորում է հանդիպել թե՛ խորհրդարանական ուժերին, թե՛ հասարակական ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին: Այդ ցանկությունը հայտնել է նաև Արմեն Սարգսյանը՝ ասելով, որ կցանկանար հանդիպել անգամ Արցախի իշխանությանը, վերջնական որոշումից առաջ:

Այս ամենով հանդերձ՝ հարցը, թե արդյո՞ք կլինի Արմեն Սարգսյանը Հայաստանի չորրորդ նախագահ և նախագահի թեկնածու, թվում է թերևս ավելորդ, և ներկայումս ավելի հետաքրքիր է դառնում հարցը, թե արդյոք Հայաստանում կլինի՞ Սարգսյանների «եռապետություն», թե՞ ոչ:

Խոսքն այն մասին է, թե արդյոք Արմեն Սարգսյանին առաջ քաշելով չորրորդ նախագահի պաշտոնին՝ Սերժ Սարգսյանն այդպիսով իր ճանապա՞րհն է հարթում դեպի վարչապետի պաշտոն՝ ուղղակի թե անուղղակի: Եթե Սերժ Սարգսյանն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնի համար, ակամա կառավարման խորհրդարանական մոդելի պարագայում կստացվի ուշագրավ պատկեր՝ իշխանության երեք առանցքային դիրքերում՝ վարչապետ, նախագահ, պաշտպանության նախարար, կլինեն Սարգսյաններ:

Զուտ «սիմետրիայի» տեսանկյունից այս ամենն իհարկե ուշագրավ է, և հազիվ թե Սարգսյան ազգանունը լրջորեն լինի որոշումների կայացման կողմնորոշիչ, սակայն այդուհանդերձ հենց այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե կխախտվի՞ արդյոք այդ սիմետրիան, ու «սեպ կխրվի՞» Սարգսյանների հնարավոր «եռապետության» մեջ:

Մյուս հարցը, որ առկա է Սարգսյանի առաջադրման համատեքստում՝ Արմեն Սարգսյանի, դա այն է, թե արդյոք նրա խորհրդարանական ընտրությունը կանցնի՞ մեկ փուլով, և Արմեն Սարգսյանը կարժանանա՞ «Ծառուկյան» դաշինքի սատարմանը: Ընդ որում, այստեղ հնարավոր է թերևս նվազագույնը երկու տարբերակ, երբ դաշինքը պաշտոնապես սատարի Արմեն Սարգսյանին՝ դա մի ներքաղաքական կամ ներիշխանական ինդիկատոր և իրավիճակ է, և երբ դաշինքը պաշտոնապես հայտարարի իր պատգամավորներին, այսպես ասած, «ազատ քվեարկության» իրավունք տալու մասին: Դա արդեն բոլորովին այլ ներքաղաքական կամ ներհամակարգային իրավիճակ է: Ընդ որում այս մասով թերևս կա փոքր, բայց նուրբ ինտրիգ՝ կապված Արմեն Սարգսյանի հանդիպումների հետ, մասնավորապես՝ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման:

Դաշինքը դեռևս չի որոշակիացրել իր վերաբերմունքը նախագահի հարցում: Որոշակիացումը կլինի մինչև Արմեն Սարգսյանի հե՞տ հանդիպումը, թե՞ դրա արդյունքում: Որովհետև գոնե այս մասով իրավիճակը կարող է ամենևին չլինել ձևական, և թե՛ իրավիճակային, թե՛ հետագա ներիշխանական բալանսի կամ ներհամակարգային բալանսի մասով ուշագրավ լինի հանգամանքը, թե ո՞ւմ հետ է «Ծառուկյան» դաշինքը ավելի շատ եկել համաձայնության նախագահի հարցում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Արմեն Սարգսյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում