Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնեցրել է իր «պապամոբիլը» չիլիական Իկիկե քաղաքով անցնելու ժամանակ, երբ ձին, որի կողքով նա անցել է, վախից ցած է գցել իր վրա նստած կին-ոստիկանին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆրանցիսկոս պապը դուրս է եկել իր տրանսպորտային միջոցից և մի քանի րոպե տուժածի հետ մայթին սպասել շտապօգնությանը՝ ժամանակ առ ժամանակ զրուցելով նրա հետ։
Իշխանությունների հաղորդմամբ՝ կինը լուրջ վնասվածքներ չի ստացել։