Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Անսպասելի թեկնածու չի լինի․ Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի նախագահի թեկնածուի անունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Տեղյակ եք, որ մարտի սկզբին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին, որը խորհրդարանական համակարգում ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ, ուղերձներով հանդես գալու իրավունք: Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն սփյուռքում և Հայաստանում: Կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ կարող ենք հասնել լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի միջև»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այդ անձի թեկնածութունն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը: «Գործադիր մարմնի անդամները ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը, և վաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց հայտարարել  ՀՀ նախագահի թեկնածուի անունը՝ ընդգծելով, որ նրա անունը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀ Նախագահը: «Վաղը կիմանաք:  Գործող նախագահը կառաջարկի մեր թեկնածուին: Մենք որոշումը կայացրել ենք, պարզապես կոռեկտությունը պահանջում է, որպեսի առաջարկն արվի կուսակցության նախագահի կողմից և այն կարվի հրապարակային»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Միևնույն ժամանակ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որևէ անակնկալ բան չկա՝ ընդգծելով, որ առաջադրելու են մի անձի, որի առաջադրումը շատերը հավանական համարել են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում