Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Արս լունգա» դուետի հաջողությունները՝ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ հայ կամերային երաժշտության անթոլոգիա ծրագրի շրջանակներում յոթ տարվա ընթացքում ՙԱրս լունգա՚ դուետի կողմից ձայնագրվել են շուրջ 100 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, գրված ինչպես դուետի, այնպես էլ տրիոյի կազմի համար՝ ամփոփված 22 ձայնասկավառակներում:

Անթոլոգիայում ներգրավված ստեղծագործություններն ընդգրկում են հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն շրջանակ, և կարևորագույն փաստերից է այն, որ կոմպոզիտորական անվանացանկում դուետի կողմից ընդգրկվում են ոչ միայն անվանի, այլ նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ում անունները երբևիցե չեն հնչել և սփյուռքահայ կոմպոզիտորներ, որոնցից շատերի անունները մինչ այդ անհայտ են եղել հասարակությանը:

2017թ.-ին իրականացվել է երկու ձայնասկավառակ՝ ամփոփված Կարեն Անանյանի, Աշոտ Արյանի, Մադաթ Ավանեսովի, Էդուարդ Հայրապետյանի, Ալիսա Սարգսյանի, Սվետլանա Ալեքսանյանի դաշնամուրային տրիոներով` ջութակահարներ Սիրանուշ Ասատրյանի (Գերմանիա), Թերեզա Նաչարյանի, Աննա Պետրոսյանի, Մերի Մարգարյանի հետ համատեղ։

Դուետը հայ ակադեմիական երաժշտության կատարումներով հանդես է եկել Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում՝ հայ-գերմանական փառատոնի շրջանակներում և Օֆֆենբուրգի Շիլլերի անվան համերգասրահում, ինչպես նաև մի շարք համերգային ծրագրերի է մասնակցել Երևանում:

ՙՆախագծի կարևորությունը կայանում է նրանում, որ արդյունքում բացահայտվում են կոմպոզիտորական նոր անուններ, ստեղծվում նորագույն երաժշտություն ու վերակենդանացվում վաղուց մոռացված նոտաներն ու ստեղծագործությունները: Այս ամենը մեծ ոգևորությամբ ընդունվում է արվեստասեր հասարակության կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Հայ երաժշտության պատմության մեջ այս ծրագիրն իր ձևով և բովանդակությամբ միակն է և իրագործելի է դարձել հայ արվեստի զարգացմանը, պահպանմանն ու հավերժացման գործին ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռանդուն ու երկարաժամկետ ներդրման շնորհիվ՚,-ասել է ՙԱրս լունգա՚ դուետի նախագահ Արամ Թալալյանը:

«Դասական երաժշտության ոլորտում նոր երևույթի, նոր անունների բացահայտումը չափազանց կարևոր է: Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում. դրանց համար ժամանակ է պետք, ստեղծագործ աշխատանք ու մեծ նվիրում: Սակայն, մեծ արվեստի դեպքում այդ ամենը դեռևս բավարար չէ, քանի որ նորը կյանքի կոչելու և հասարակությանն այն հասանելի դարձնելու համար նաև անհրաժեշտ է հետևողական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ երաժշտարվեստի ավանդույթների պահպանությունն ու դրանց հետևողական զարգացումը հավասարապես կարևոր են ազգային ամուր ինքնության համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նաև նկարահանվել են հեռուստաֆիլմեր, որոնցում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դուետի կատարմամբ, ինչպես նաև անմիջականորեն դուետի համար գրված (հեղինակված) աշխատանքների համերգային կատարումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում