ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության նախաձեռնած՝ Շահումով խաղերի և ինտերնետային խաղերի խաղատների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը:
Ինչպես ասաց «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ըստ փոփոխությունների՝ պետք է ստուգվի խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը կամ այլ փաստաթուղթ նրա տարիքի վերաբերյալ. «Այսինքն՝ պետք է ստուգվի խաղասրահ մուտք գործողի 21 տարին լրացե՞լ է, թե՞ ոչ»:
Նրա խոսքով՝ եթե անձը սահմանափակ գործունակ է ճանաչվել, ապա խաղասրահ մուտք գործելու իրավունք նույնպես չի ունենա:
Նրա խոսքով՝ իրենք որոշել են առանձին նախագիծ ներկայացնել՝ կապված ինքնաարգելանքի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: